Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավարները հանդիպումներ ունեցավ Գավառում

27.04.2021


Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ էին ժամանել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, հրետանու ֆակուլտետի պետի տեղակալ, գնդապետ Արտեմ Խաչատրյանը և ՀՄ և ՄԿ ամբիոնի պետ, գնդապետ Գևորգ Հարությունյանը: Նրանց ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության խնդիրներ, խոսեցին հայրենիքի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների կազմակերպման եւ անցկացման մասին։ « Պետք է շարունակական աշխատանք տարվի դպրոցներում, որպեսզի մեր շրջանավարտները ճիշտ կողմնորոշվեն իրենց մասնագիտությունն ընտրելու հարցում, հայրենասիրական դաստիարակությունը զուգակցեն ռազմագիտական գիտելիքներին, դրանք շարունակելու եւ խորացնելու ձգտում ունենան»,-նշեց մարզպետը։
Այնուհետ Գավառի դրամատիկական թատրոնի շենքում ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպում անցկացրեց Գավառի տարածաշրջանի դպրոցների տնօրենների, զինղեկների, ավարտական դասարանների աշակերտների եւ նրանց ծնողների հետ։ Ռազմական համալսարանի պետը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց համալսարանի անցած ուղին, ընդունելության կարգը, զինվորական մասնագիտության ուղղությունները, օրենքով նախատեսված սոցիալական արտոնությունները, սովորելու պայմաններն ու գրավչությունները։ «Մեր հայրենիքի անվտանգության ապահովման խնդիրն առավել քան պահանջում է, որ Հայոց բանակն ունենա արհեստավարժ, ռազմական բարձր գիտելիքներով օժտված զինվորականներ։ Մեր համալսարանն իր անցած ճանապարհի ընթացքում Հայոց բանակին տվել է շատ հայրենասեր ու բարձրակարգ զինվորականներ, եւ հիմա էլ սպասում է իր նոր դիմորդներին, ապագա կրթված ու մասնագիտացած զինվորականներին։ Հուսով եմ, որ ձեզանից շատերը կցանկանան մասնագիտանալ մեզ մոտ, դառնալ Հայաստանի Հանրապետության բանակի վաղվա հմուտ ու արհեստավարժ հրամանատարները։ Շատ ցանկալի է, որ մեր ուսանողներն ավելի շատ լինեն Գեղարքունիքի մարզից, քանի որ այն, որպես սահմանամերձ մարզ, պաշտպանական հիմնախնդիրներ ունի»,-մասնակիցներին դիմեց Խաչատուր Խաչատրյանը։
Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03