Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ընթանում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները

26.04.2021


Գեղարքունիքի մարզում ապրիլ ամսվա երկրորդ տասնօրյակից սկսվել են Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները: Պատվաստվող քաղաքացիների շրջանում զգալի թիվ են կազմում նաև մարզի բուժաշխատողները: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման օղակներում՝ անվճար, կամավորության սկզբունքով: COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում, որոնք են. 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները, 65 և բարձր տարիքի անձինք, բուժաշխատողները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները Գեղարքունիքի մարզում ևս իրականացվում են երկու պատվաստանյութով՝«ԱստրաԶենեկա» և «Սպուտնիկ-Վի»: Պատվաստումների գործընթացը մարզում կրում է շարունակական բնույթ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03