Նորություններ

Նորակերտում գայլերը հոշոտել են Հայկանուշ Մելքոնյանի տնտեսությանը պատկանող 122 գլուխ ոչխար եւ գառ 15.05.2020
Նորակերտ գյուղում մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Հայկանուշ Մելքոնյանի տնտեսության 122 գլուխ ոչխարներն ու գառները, եւս 15-ին էլ վիրավորել: Ինչպես տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, անասնատերերը ջարդի մասին իմացել են միայն առավոտյան, երբ բացել են գոմի դուռը՝ հոտը արոտ տանելու նպատակով: «Հայկանուշ Մելքոնյանի տնտեսությունում պահվում է շուրջ 250 գլուխ գառ եւ ոչխար: Շինությունը, որտեղ պահվում է հոտը, գտնվում է գյուղի ծայրամասում:Գայլերը ջարդը կատարել են հենց գոմի մեջ՝ ներս թափանցելու համար ինչ-որ տեղ գտնելով...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ 15.05.2020
Սիրելի հայրենակիցներ. Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ Ընտանիքը մեր հասարակության հիմնասյունն է, ամուր ընտանիքի հիմքի վրա է ձեւավորվում եւ զարգանում քաղաքակիրթ հասարակությունը: Եվ գաղտնիք չէ, որ կայուն ընտանիքը ցանկացած պետության զարգացման կարևոր գործոններից մեկն է ու երաշխիքը: Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա կապակցությամբ: Թող սեր ու երջանկություն տիրի բոլորիս օջախներում: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Մադինայում կիրականացվեն ջրահեռացման եւ ոռոգման առուների կառուցման աշխատանքներ 14.05.2020
Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կիրականացվեն ջրահեռացման եւ ոռոգման առուների կառուցման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչի տեղեկացմամբ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 17 միլիոն 785 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 12 միլիոն 450 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 335 հազար դրամը՝ Մադինայի համայնքապետարանը: Մադինա համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում: «Ծրագրով նախատեսված է համայնքով անցնող մայր առվի կառուցում երկաթյա կիսախողովակներով, շուրջ 700 մետր երկարությամբ...

2020 թվականի մայիսի 14-ին կայացան ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի առաջին և երկրորդ նիստերը, որոնք վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները: Հանձնաժողովն առաջին նիստում քննարկեց «Ճամբարակ քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու և կենտրոնական մարզադաշտի հարակից տարածքի բարեկարգում, ցանկապատում» ...

Լիճք համայնքի 4 փողոցներում կկառուցվի խմելու ջրատար 14.05.2020
Լիճք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կկառուցվի խմելու ջրատար Ա-7 թաղամասի 4 փողոցներում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանի փոխանցմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 միլիոն 632 հազար դրամ, որի 3 միլիոն 632 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն դրամը՝ Լիճքի համայնքապետարանը: «Թաղամասը սնուցող ջրատարը քայքայվել է վաղեմության ժամկետի պատճառով, մատակարարվող ջրի կորուստները շատ են: Նոր ջրատարը կկառուցվի թաղամասի 5-րդ, 7-րդ, 10-րդ եւ 12-րդ փողոցներում, 1115 մետր ընդհանուր երկարությամբ,ինչի արդյունքում կբարելավվի բնակչության ջրամատակարարումը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Լիճք համայնքի ղեկավարը:

Արծվանիստում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր 13.05.2020
Գեղարքունիքի մարզում 2020 թվականին սուբվենցիոն ծրագրեր կիրականացվեն նաև Արծվանիստ համայնքում: ՀՀ կառավարության աջակցությամբ այս համայնքում կհիմնանորոգվի 22-րդ փողոցը, կկառուցվի աղբյուրակապ եւ խմելու ջրի սնման ջրատար՝ 1800 մետր երկարությամբ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, սուբվենցիոն առաջին ծրագրի՝ 22-րդ փողոցի ասֆալտապատման ընդհանուր արժեքը կազմել է 56 միլիոն 196 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 33 միլիոն 717 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 22 միլիոն 478 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրի՝ նոր աղբյուրակապի եւ սնման ջրատարի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 292 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 15 միլիոն 604 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, ...