Նորություններ
Հունվարի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզային ենթակայության բժշկական հաստատությունների տնօրենների հետ : Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը: Մինչև քննարկվող թեմաներին անցնելը՝ Գեղարքունիքի մարզպետը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորեց ներկաներին՝ մաղթելով աշխատանքային և անձնական հաջողություններ: Գնել Սանոսյանը միաժամանակ դրվատեց մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների եւ բուժանձնակազմերի աշխատանքը, որը հիմնականում անցել է...

Ներքին Գետաշեն համայնքում բացվեց հալոթերապիայի կենտրոն 13.01.2021
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում առաջիկայում կգործի հալոթերապիայի կենտրոն, որտեղ աղային բուժման մեթոդով իրենց առողջությունը վերականգնելու հնարավորություն կունենան և մեծահասակները և երեխաները: Հունվարի 12-ին կենտրոնի գործարկման նախապատրաստական աշխատանքներին տեղում ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես ներկայացրեց հալոթերապիայի կենտրոնի նախաձեռնող եւ հիմնադիր տնօրեն Սերժիկ Գալստյանը, կենտրոնը իր բովանդակության մեջ առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում: Աղային թերապիայի ընդունման համար առանձնացված են մեծահասակների եւ փոքրահասակների սենյակները: Կենտրոնում գործելու են նաեւ արոմատոթերապիայի եւ օքսիգենոթերապիայի սենյակները...

Տեղեկացում 13.01.2021
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գեղամաբակ, Ակունք, Խաչաղբյուր, Վանևան, Տորֆավան, Շատջրեք, Շատվան, Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ճամբարակ, Վահան, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք, գյուղ Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Մարտունի, Երանոս, Ծակքար, Վարդենիս, Գավառ, Նորատուս, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սևան համայնքներում կանցկացվեն ուսումնական վարժանքներ՝ «Օդային տագնապ» թեմայով, որի ընթացքում, փորձարկման նպատակով, կմիացվեն էլեկտրաշչակները: Խնդրվում է նշված համայնքների բնակիչներին խուճապի չմատնվել, նախապես հայցելով բնակիչների ներողամտությունը։ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Տեղեկացում 12.01.2021
Տեղեկացվում է, որ 2021թվականի հունվարի 19-ին, ժամը 11:00 -ին Մարտունու համայնքապետարանում տեղի կունենա Մարտունի համայնքի ավագանու նիստ: Մարտունու համայնքապետարանի աշխատակազմ

Տեղեկացում 11.01.2021
Տեղեկացվում է, որ 2021 թվականի հունվարի 15-ին, ժամը 11:30-ին Սևանի համայնքապետարանում տեղի կունենա Սևան համայնքի ավագանու նիստ: Սևանի համայնքապետարանի աշխատակազմ

Ոչ ֆորմալ կրթություն՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում սկսնակ և միջին մակարդակի մասնագետների համար 11.01.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում կազմակերպվում է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթություն՝ ապահովելով բարձր տեխնոլոգիական ոլորտում սկսնակ և միջին մակարդակի մասնագետների պահանջարկը: ՀՀ մարզերում համապատասխան որակներով մասնագետներ կրթելը կնպաստի ոլորտային մասնագետների քանակի ընդլայնմանը, ստարտափների զարգազմանը, նոր տեխնոլոգիական կենտորնների/լաբորատորիաների ստեղծմանն ու զարգացմանը, ինչպես նաև արդեն իսկ գոյություն ունեցող կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովմանը՝...


