Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է Դիլիջանում կայացած գործարար համաժողովին 19.04.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է Դիլիջանում կայացած «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին: Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները՝ համատեղ որոշումների կայացման համար: Ավելին` https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../

Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվող Ճրագալույցի պատարագ 19.04.2025
Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվող Ճրագալույցի պատարագին։ Տոնի առթիվ մարզպետի շնորհավորանքը․ «Սկզբնավորվելով հազարամյակների խորքից` Սուրբ Հարության տոնը հայ ժողովրդին համախմբել է հայրենի հավատի, ազգասիրական ու մարդասիրական գաղափարների շուրջ, դարձել հայ կյանքի, պատմության ու մշակույթի անբաժան մասը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ մեզ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ և մաղթում, որ հարության լույսը ջերմությամբ ու սիրով լցնի Ձեր ընտանիքներն ու սրտերը։ Թող Արարչի կամքով զորանա մեր հայրենիքը և Հայաստան աշխարհի վրա սփռվի Հարության հրաշափառ լույսը։ Շնորհավոր թող լինի բոլորիս Սուրբ զատիկը, ձեր տները ուրախությամբ, հոգիները լույսով լցնի։ Աստված մեր ժողովրդին Փրկիչ և Պահապան։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանը և ռազմական իրավունքի և առաջնորդության ամբիոնի պետ Հարություն Մանուկյանը ապրիլի 16-18-ին հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս համայնքների դպրոցների տնօրենների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը, Վահան Զարոյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, նույն վարչության և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։ Հանդիպման նպատակը աշակերտների շրջանում ռազմական գործի և զինվորական ծառայության դերի բարձրացումն ու դպրոցականների մասնագիտական կողմնորոշումն էր: Բանախոսները ներկայացրել են ակադեմիայի ընդունելության կարգը, գործող պայմանները, ակադեմիայի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները, անդրադարձել են ակադեմիայում․․․

Ապրիլի 19-ը՝ հարկ վճարողի օրն է 18.04.2025
Ձեր վճարած հարկերն ամրապնդում են մեր պետությունը: Շնորհավոր ապրիլի 19-ը` Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի օրը։ Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ Գեղարքունիքի մարզում 2023-2024 թթ․ հիմնանորոգվել է 2 և կառուցվում է 4 մանկապարտեզ, 4 կրթահամալիր, կառուցվել և հիմնանորոգվել է 3 մարզադահլիճ, կառուցվում է 3 դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 քոլեջ, հիմնանորոգվում է 1 դպրոց։ Կառուցվել է 1 բժշկական կենտրոն, 1 ամբուլատորիա, 1 կամուրջ։ Հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել շուրջ 184,8 կմ ճանապարհ։

Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին։ Հանդիպումը կայացավ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում։ Արտաշատի թատրոնի դերասանների ուժերով ներկայացվեց «Մայրը» բեմադրությունը, ռեժիսոր Կարեն Խաչատրյան։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում սա 8-րդ բեմադրությունն էր։ Հերթական հանդիպումը մարզի թատրոնում կկայանա ապրիլի 19-ին ժամը 17։00-ին։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ 16.04.2025
Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով: Վերջին տարիներին սկսված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների շնորհիվ օր օրի նորացվում, կատարելագործվում, վերափոխվում ու նոր բովանդակություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգը՝ ավելի ամրապնդելով հայրենի պետականության հիմքերը, բարձրացնելով պետական ու հասարակական կարգի պահպանության հնարավորությունները։ Համոզված եմ, որ իրականացվող արմատական բարեփոխումները ոստիկանությանն օժտելու են նոր մտածողությամբ, ոստիկանի գործի արդիական ընկալումով, և դուք առավել ջանքով եք շարունակելու ծառայությունը հանուն օրենքի գերիշխանության և հասարակության անվտանգության: Այս վստահությամբ՝ կրկին շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Շնորհավորում եմ նաև ոստիկանության վետերաններին, մաղթում երկար ու անխռով տարիներ: Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնք ամուր ու հուսալի թիկունք են իրենց հարազատների համար: Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն: Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան