Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ  մեկնարկել է «ՍևանաՑանց» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկել է «ՍևանաՑանց» ծրագիրը 16.04.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «ՍևանաՑանց» ծրագիրը: «ՍևանաՑանց» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթում: Ծրագրի նպատակն է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդների շրջանում տարածել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարը՝ նպաստելով մշակութային և բնապահպանական կրթության խթանմանը, երիտասարդության շրջանում դրա տարածմանն ու շարունակականության ապահովմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել «ՍևանաՑանց» մշակութային երիտասարդական եռօրյա ճամբար, որտեղ կներգրավվեն ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների երիտասարդներ: Դասընթացավարների ուղղորդմամբ մասնակիցները ձեռք կբերեն ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչման, հավաքագրման, պահպանման, ինչպես նաև Սևանա լճի ու հարակից շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության ազդեցության մասին գիտելիքներ ու գործնական հմտություններ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Նախապատրաստական աշխատանքներ՝ Համապետական շաբաթօրյակի անցկացման շրջանակներում

Նախապատրաստական աշխատանքներ՝ Համապետական շաբաթօրյակի անցկացման շրջանակներում 15.04.2025

2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի գլխավորությամբ կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։ Շաբաթօրյակի օրն ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները,․․․

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է 15.04.2025

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 18-ին ժամը 12։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։․․․

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլոմ Գեղարքունիքի մարզը կներկայացնեն Սարուխանի թիվ N 2 միջնակարգ և Սևանի ավագ դպրոցների թիմերը

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլոմ Գեղարքունիքի մարզը կներկայացնեն Սարուխանի թիվ N 2 միջնակարգ և Սևանի ավագ դպրոցների թիմերը 14.04.2025

2025 թվականի ապրիլի 10-11-ին Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցում տեղի է ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին իրավունք են ստացել մասնակցելու մրցաշարի համայնքային փուլի մրցումներում 1-ին 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը, որոնց կազմում ընդգրկվել են 2 տղա և 2 աղջիկ։ Մրցումները անցկացվել են 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խումբում ընդգրկվել են 5-9-րդ դասարանների, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները: Ապրիլի 10-ին կայացել է 1-ին տարիքային խմբի մրցումները, որին մասնակցել են Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2, Վերին Գետաշենի N 1, Աղբերքի, Վանևանի և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերի միջև։ Մրցապայքարում հաղթող է ճանաչվել Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը։․․․

Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի հանդիսատեսի հերթական հյուրերը սունդուկյանցիներն էին

Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի հանդիսատեսի հերթական հյուրերը սունդուկյանցիներն էին 14.04.2025

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական եկամսյակի շրջանակներում կայացավ հերթական՝ 7-րդ հանդիպումը։ Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական խմբին, որի կատարմամբ ներկայացվեց «Գողերի որջը» կոմեդիան, ռեժիսոր Դավիթ Հարությունյան։ Բեմադրությունը դիտելու նպատակով Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից հրավիրվել էին մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների մանկավարժներ, աշխատակիցներ, կրթա-մշակութային հաստատությունների կոլեկտիվներ, մարզում գործող բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պրոֆեսորա-դասախոսական անձնակազմեր, ավագ տարիքի դպրոցականներ, քաղաքացիներ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է 11.04.2025

Օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Գեղարքունիքի մարզում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ: Հատուկ կարևորություն է տրվում նախատեսված միջոցառումներին դպրոցականների ակտիվ մասնակցությանը՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը դիտարկելով որպես ուսուցման գործընթացի հավելյալ բաղադրիչ: Միջոցառումները կազմակերպվում են «Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ֊ների հետ համագործակցությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 18:50:06