Նորություններ
Մարզի բուժաշխատողները վերապատրաստվում են ֆրանսիացի մասնագետների կողմից
11.11.2025
ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական AMD «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության կողմից 2025 թվականի նոյեմբերի 10-13 անցկացվում է վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցում են Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարներ, մասնագետներ։
Բուժաշխատողները վերապատրաստվում են «Մոր և մանկան առողջություն, ծննդաբերություն, ծնունդ, հետծննդյան շրջան» թեմայի շրջանակներում, յուրացնելով տեսական և գործնական գիտելիքների ֆրանսիական փորձը։ Դասընթացներն անցկացվում են երկու խմբով, յուրաքանչյուր խմբին հատկացնելով երկու օր։ Դրանք իրականացնում են մանկաբարձուհի Մուրիել Ֆարնոն և մանկաբույժ Մորգան Դոմենը։
Դասընթացի ավարտին AMD կազմակերպության կողմից մասնակիցներին կհանձնվեն վկայականներ։












