Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38,800 մանրաձուկ

Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38,800 մանրաձուկ 22.05.2025

Այսօր աշխարհը միասնաբար նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը կենսաբազմազանության պահպանման կարևորության շուրջ և խթանել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք ուղղված են բնության կորուստների կանխմանն ու էկոհամակարգերի վերականգնմանը։ Հայաստանը ևս միանում է այս գլոբալ շարժմանը՝ իրականացնելով մի շարք բնապահպանական նախաձեռնություններ։ Օրվա խորհրդի՝ ներքո Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այսօր նշանավոր քայլ է արվել՝ Սևանա լճի կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ։ Մասնավորապես, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38,800 մանրաձուկ բաց է թողնվել Սևանա լիճ։ Այս նախաձեռնությունը հանդիսանում է ծրագրավորված աշխատանքի մաս՝ ուղղված իշխանի պոպուլյացիայի վերականգնմանը, որը երկար տարիներ գտնվել է նվազման վտանգի տակ։․Սևանի իշխանն ունի ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային և տնտեսագիտական նշանակություն։ Այս քայլը ևս մեկ հիշեցում է, որ կենսաբազմազանության պահպանումը հնարավոր է միայն շարունակական, համակարգված ու նորարարական մոտեցումների միջոցով։ Հայաստանի բնությունը մեր ազգային հարստությունն է, և այն պահպանելը մեր համատեղ պարտքն է՝ հանուն ներկա և ապագա սերունդների։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia

Գեղարքունիքի մարզի դպրոցականները հանդիպումներ են ունեցել  «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագրի շրջանակներում

Գեղարքունիքի մարզի դպրոցականները հանդիպումներ են ունեցել «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագրի շրջանակներում 22.05.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը համատեղ անցկացնում են «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակում իրականացվել են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Ծրագիրը միտված է դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ ժամանակակից արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը, ընթերցանության երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, մշակութային կրթության, կինոարվեստի և կերպարվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, դպրոցականների գեղագիտական ճաշակի, քաղաքացիական գիտակցության ընդլայնմանը։ «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում այս տարի առաջին հանդիպում-դասախոսությունը Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ հանդիպմանը մասնակցել են Գավառի տարածաշրջանի․․․

Գեղարքունիքի մարզի 16 դպրոցների հատկացվել է 280 միլիոն 61 հազար 400 դրամ

Գեղարքունիքի մարզի 16 դպրոցների հատկացվել է 280 միլիոն 61 հազար 400 դրամ 21.05.2025

Գեղարքունիքի մարզի 16 դպրոցների հատկացվել է 280 միլիոն 61 հազար 400 դրամ՝ 8 դպրոցներում մարզադահլիճների վերանորոգման և ևս 8-ում՝ ջեռուցման համակարգի կառուցման համար Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը 2024 թվականի ընթացքում աշխատանքային այցերով եղել է մարզի մի շարք դպրոցներում, որոնց ընթացքում վեր է հանել տվյալ դպրոցներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և դրանք ներկայացրել ՀՀ Կառավարություն։ Գեղարքունիքի մարզպետի կողմից բարձրացված խնդիրները համապատասխան արձագանք են գտել, որի արդյունքում ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզային ենթակայության 16 կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավման և գույքի ձեռքբերման նպատակով հատկացնել կապիտալ դրամաշնորհներ՝ 280 միլիոն 61 հազար 400 դրամ։ Տրամադրված գումարից՝ 15 միլիոն 24 հազար դրամ հատկացվել է Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի թիվ 1 միջնակարգ,...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում 21.05.2025

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ Մայիսի 22-ին ժամը 11:30-17:00-ը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում (Վարդենիսի համայնքապետարան) Մայիսի 23-ին ժամը 10:00-14:00-ը Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում (Մեծ Մասրիկի համայնքապետարան)։ Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ՝ կարող են ստանալ նորը, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է «Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրենին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է «Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրենին 19.05.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ -ի տնօրեն Մարիաննա Մուսոյանին, քննարկել մի շարք աշխատանքային հարցեր: Օգտվելով առիթից մարզպետը շնորհավորել է նաև Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: «Թանգարանները մեր մշակութային ժառանգության պահապաններն են՝ հիշողության կենդանի շունչը, որոնք միավորում են անցյալն ու ներկան, սերմանելով սեր դեպի պատմություն, արվեստ և գիտելիք։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է արժևորելու թանգարանների դերը կրթության, համայնքի զարգացման և մշակութային բազմազանության պահպանման գործում։ Շնորհակալություն եմ հայտնում այն մասնագետներին, ովքեր իրենց նվիրումով ձևավորում ու պահպանում են մեր ինքնության արժեքները։ Նրանց աշխատանքի շնորհիվ է, որ թանգարանները շարունակում են ապրել, զարգանալ և դառնալ սերնդեսերունդ կրթության ու ներշնչման աղբյուր: Թող մեր թանգարանները միշտ լի լինեն այցելուի ջերմությամբ, կյանքի կոչված արժեքներով և նորահայտ պատմություններով»:

Թանգարանների միջազգային օրը Գեղարքունիքի մարզում նշանավորվել է տարբեր միջոցառումների անցկացմամբ

Թանգարանների միջազգային օրը Գեղարքունիքի մարզում նշանավորվել է տարբեր միջոցառումների անցկացմամբ 18.05.2025

Թանգարանների միջազգային օրվա առթիվ մայիսի 17-ին և 18-ին Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանում և Մարտունու պատկերասրահում կազմակերպվել և անցկացվել են տարաբնույթ միջոցառումներ` ցուցադրությունների, դպրոցականների մասնակցությամբ ներկայացված ծրագրերի իրականացմամբ։ Ծրագրերում ներառվել են բաց դռների օր թանգարանում, ցուցադրություն և վարպետաց դաս ,,Խեցեգործություն,, խորագրով՝ Գավառի գեղարվեստի դպրոցի համատեղությամբ,,,Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում ,, խորագրով միջոցառումները։ Տեղի են ունեցել Ազգային-ազգագրական իրերի բացօթյա ցուցադրություններ, Ժամանակավոր ցուցադրություն՝ ,,Կենցաղային իրերի և տեխնիկայի էվոլուցիան,, խորագրով։ Մարտունու արվեստի դպրոցի տիկնիկագործները ներկայացրել են իրենց աշխատանքները, անցկացվել է միջոցառում ,, Հայ երաժշտություն, իմ ազգային հոգու կանչ,, խորագրով՝ ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-25 16:37:54