Նորություններ

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ հերթական զորակոչը 06.07.2021
Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Վարդենիսի և Ճամբարակի բաժանմունքներից Հայոց բանակ ճանապարհվեցին Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների նորակոչիկները: Հանդիսավոր արարողությունների ընթացքում հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսեր՝ ուղղված նորակոչիկներին և նրանց հարազատներին: Տղաների տրամադրությունը բարձր էր, ոգին՝ մարտական: Բոլորն էլ քաջ գիտակցում էին, որ մեկնում են բանակ՝ Հայրենիքի հանդեպ իրենց ծառայողական պարտքը կատարելու համար: Գեղարքունիքի մարզում 2021 թվականի ամառային զորակոչը կշարունակվին մինչև օգոստոս ամիսը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի մշակութային օրը Երևանում 06.07.2021
Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության զարգացմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանն էր ուղղված «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը: Այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում էր Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան: Այս անգամ ծրագրի հյուրերն էին ՀՀ Գեղարքունիքի մարզի մանկապատանեկան ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները` 40 մասնակից: Ծրագրի մեկնարկին մարզի պատվիրակությունն այցելեց Երևանի պատմության թանգարան: Էքսկուրսիան շարունակվեց Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում այնուհետև «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Համերգասրահի նախասրահում ցուցադրվեց Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքները: Ներկաները մեծ սիրով դիտեցին ցուցահանդեսը և գոհունակություն հայտնեցին ցուցադրված գեղանկարների և գոբելեն...

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում 06.07.2021
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ 2-րդ հանրային քննարկումը՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը մշակվել է ԵՄ Ջրային նախաձեռնություններ Պլյուս ծրագրի շրջանակներում: Հանրային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով: Հանրային քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ կառույցների, շահառու և ազդակիր համայնքների, մարզպետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն ու ԵՄ Ջրային նախաձեռնություններ Պլյուս ծրագրի հայաստանյան համակարգող պարոն Վ. Տոնոյանը:...
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ 06.07.2021
ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ, 2021 թվականի հուլիսի 7- ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ արևային էներգիայի կիրառման ամենաշատ նախագծերն իրականացնող Շողակաթ համայնքի Շառլ Ազնավուրի անվան նորաբաց զբոսայգում,տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հերթական մամուլի ասուլիսը։ Ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ները կարող են գրանցվել մինչև հուլիսի 6-ը՝ժամը 18։00-ն։ Գրանցման համար զանգահարել 093 62 42 47, 096 24 47 44 հեռախոսահամարներով կամ հաղորդագրություն ուղարկել hshahbazyan@mail. ru էլ փոստին՝ նշելով ԶԼՄ անվանումը և կոնտակտային տվյալները։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը կապահովի մայրաքաղաքի ԶԼՄ ներկայացուցիչների տեղափոխումը։ Հարգանքով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2021
Հարգելի՛հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության մայր օրենքը համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց 26 տարի առաջ` կարեւոր դեր խաղալով մեր երկրի խաղաղ զարգացման, քաղաքական կյանքի կայունության պահպանման, ներքին ու արտաքին մարտահրավերների դիմակայման գործում։ Իր բոլոր փոփոխված տարբերակներով հանդերձ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը նպաստել է ժողովրդավարական արժեքների պահպանությանն ու զարգացմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, հանրային համերաշխության պահպանմանը։ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրվա առթիվ, մաղթում խաղաղություն, անձնական ու ընտանեկան երջանկություն, նորանոր ձեռքբերումներ։ Լավագույն ցանկություններով` Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան:

Լճաշեն համայնքում տեղի կունենան «Լճաշենը դարերի հոլովույթում» խորագրով եռօրյա միջոցառումներ 03.07.2021
Հուլիսի 2-ին Լճաշեն համայնքում մեկնարկել է «Լճաշենը դարերի հոլովույթում» խորագրով եռօրյա միջոցառումների շարք, որի նպատակն է` հայաստանյան լայն հանրությանը ներկայացնելու Լճաշենի գիտական ու զբոսաշրջային պոտենցիալը՝ դառնալու օտարերկրյա և տեղացի զբոսաշրջիկների հանգստի և ակտիվ ժամանցի համար նոր, տարբերվող և հետաքրքիր ուղղություն։ Ծրագիրն իրականացվում է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի «Նորարարություն հանուն փոփոխության»Հայաստան ծրագրի ենթադրամաշնորհով՝ Թայդս կենտրոնի ֆինանսականաջակցությամբ: Ծրագրի գործընկերներն են «Էթիունի մոռացված թագավորություն» հյուրատունը, «Լճաշենցիների միավորում» հասարակական կազմակերպությունը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը...


