Նորություններ

Գավառում անցկացվեց սպորտլանդիա՝ արցախցի երեխաների մասնակցությամբ 13.11.2020
Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ Գավառի համայնքապետարանի, Գավառի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի և Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի համատեղ ուժերով պատերազմական գործողությունների հետևանքով կենտրոնում ժամանակավորապես բնակվող արցախցի երեխաների համար կազմակերպվեց սպորտլանդիա մարզական միջոցառում: Սպորտլանդիայի անցկացման նախօրեին Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Երվանդ Ղուրշուդյանը միջոցառման մասնակից 20 դպրոցահասակ երեխաների հետ անցկացրել էր նախապատրաստական պարապմունք: Սպորտլանդիան անցկացվեց Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մարզահրապարակում: Մրցումների մեկնարկին նախորդեց 2 թիմերի ձևավորման վիճակահանությունը: Ծրագրում ընդգրկված էր 5 վարժություն: Ծավալվեց հետաքրքի և անզիճում պայքար: Թիմերին աջակցում էին ...

Գեղարքունիքի մարզի որոշ դպրոցներ միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը 09.11.2020
Թեև աշնանային արձակուրդներ են, սակայն մարզի որոշ հանրակրթական դպրոցներում աշակերտների տեղաշարժը չի դադարում: Իրենց իսկ ցանկությամբ նրանք միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը` նպատակ ունենալով իրենց մասնակցությունն ունենալ Արցախին և առաջնագծին օգնելու հայրենանվեր ձեռնարկին: Այս նախաձեռնությանը միացել են Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները: Դպրոցից տեղեկացանք, որ արդեն մի քանի օր է, ինչ նրանք դպրոց են տեղափոխում հին գրքեր, օգտագործված տետրեր, թղթեր, ամսագրեր: Ինչպես նախատեսված է, հավաքված թուղթը հանձնվելու է համապատասխան ծառայություն՝վերամշակման նպատակով, իսկ դրա դիմաց վճարված գումարը երանոսցի դպրոցականները նախատեսել են փոխանցել առաջնագծի կարիքների համար: Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները կոչ են անում իրենց համայնքի բնակիչներին՝ միանալ նախաձեռնությանը և բնակարաններում առկա թղթերը հավաքել ու տեղափոխել դպրոց՝ մինչև նոյեմբերի 11-ը: Վերջին օրերին «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը...

Ծովազարդ համայնքը իր աջակցությունն է ցուցաբերում առաջնագծին 09.11.2020
Արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալման առաջին իսկ օրերից առաջնագծին օժանդակելու նպատակով Ծովազարդ համայնքի բնակիչների կողմից հավաքագրվել և Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցվել 1 միլիոն 190 հազար դրամ: Բացի այդ, Գերմանիայում բնակվող ծովազարդցիների կողմից տրամադրվել է 2700 եվրո, ՌԴ-ում բնակվող ծովազարդցիների կողմից՝ 473 հազար 500 ռուբլի եւ Ծովազարդում բնակվողների կողմից՝ 596 հազար դրամ, որի շրջանակներում գնվել եւ առաջնագծին է նվիրվել ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Հայոց բանակի կարիքների համար Ծովազարդ համայնքի բնակիչների կողմից ուղարկվել են նաև անհրաժեշտ սարքավորումներ, սնունդ, հիգիենիկ պարագաներ, զինվորական հագուստ, ծխախոտ, դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: Համայնքի կողմից առաջնագծին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ծովազարդ համայնքի բնակիչներին և արտերկրում բնակվող ծովազարդցիներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

Գեղարքունիքի մարզից արտերկրում բնակվող անձինք շարունակում են օգնել Արցախին 06.11.2020
Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից արտերկրում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների կողմից վերջին 40 օրերի ընթացքում Արցախին և առաջնագծին ցուցաբերվել է մեծածավալ աջակցություն՝ տրանսպորտային միջոցների նվիրաբերության, հագուստի, տեխնիկայի, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների տրամադրման տեսքով: Բարեգործական նախաձեռնությունները մեր հայրենակիցների կողմից, կրում են շարունակական բնույթ: Հերթական բարեգործությունը պատկանում է Զոլաքար համայնքից ՌԴ Պերմ քաղաքում բնակվող եղբայրներին: Եփրեմ, Երեմ, Գագիկ և Գևորգ Սաֆարյաններն օրերս առաջնագծին նվիրաբերեցին ՈՒԱԶ Hunter (ՎԻԼԻՍ) մակնիշի մեկ ավտոմեքենա՝ գերազանց վիճակում: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Սաֆարյան եղբայրներին և արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր թիկունքից իրենց ներդրումն են ունենում հայրենի երկրի սահմանների պաշտպանության գործին:

Վարդենիս համայնքի բնակիչների աջակցությունը առաջնագծին 05.11.2020
Արցախին, առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Վարդենիսի համայնքապետարանի կողմից առաջնագծին տրամադրվել է սննդի տարբեր տեսակներ, ծխախոտ, հագուստ, ձմեռային սապոգներ, քնապարկ, դեղորայք, ծածկոցներ, հիգիենայի պարագաներ, գազի բալոններ, վառարաններ, լապտերներ, դիզվառելիք, 1400 հատ տուֆ քար: Առաջնագծին օգնելու նպատակով 500 000 դրամ տրամադրել է համաքաղաքացի Կարեն Բոթոյանը, 250 000 - ական դրամ՝ Տիգրան Սահակյանը և Վահե Քալոյանը, 215 000 դրամ՝ Կարմեն Մկրտչյանը: Այս օրերին նաև Հայաստանի տարբեր մարզերից մեծաքանակ հումանիտար օգնություն է հասցվել Վարդենիսի համայնքապետարան, որն անմիջապես տեսակավորվել և ուղարկվել է Արցախ կամ առաջնագիծ: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Վարդենիս համայնքի բնակիչներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար: Վարդենիս համայնքի բնակիչների կողմից Արցախին և առաջնագծին պարբերաբար ցուցաբերվող աջակցությունների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Վարդենիսի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից, անցնելով հետևյալ հղումով. https://www.facebook.com/vardenishamaynq:

Երանոս համայնքը շարունակում է օժանդակությունը առաջնագծին 04.11.2020
Երանոս համայնքը շարունակում է աջակցությունը ցուցաբերել առաջնագծին և Հայաստան համահայկական հիմնադրամին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, Երանոս համայնքում և արտերկրում բնակվող երանոսցիների կողմից Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցվել 28 միլիոն 345 հազար դրամ, ավելի քան 11 միլիոն ռուսական ռուբլի, 7100 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, առաջնագիծ է ուղարկվել 51 միլիոն 12 հազար դրամ արժողության տեխնիկա, սարքավորումներ, սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ։Օժանդակությունն առաջնագծին կրում է շարունակական բնույթ։ Երանոս համայնքի բնակիչների և արտերկրում բնակվող երանոսցիների կողմից ցուցաբերած աջակցությունների վերաբերյալ կարող եք տեղեկանալ Երանոսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/yeranosigyuxapetaran: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Երանոս համայնքի բնակիչներին և արտերկրում բնակվող երանոսցիներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար: