Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարութունը 92 միլիոն 816.9  հազար դրամ հատկացնել  Մարտունի  քաղաքի երեք փողոցների ասֆալտապատման համար

ՀՀ կառավարութունը 92 միլիոն 816.9 հազար դրամ հատկացնել Մարտունի քաղաքի երեք փողոցների ասֆալտապատման համար 28.11.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի հերթական նիստում որոշում է կայացվել 92 միլիոն 816.9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի համայնքային կենտրոնի Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2 փողոցների՝ արդեն 70 տոկոսով կատարված ասֆալտապատման ծրագրերի շարունականությունը ապահովելու համար։ ՀՀ կառավարություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց  քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն 28.11.2024

Նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզպետի և Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատու աշխատակիցներ։ Քաղաքացիները մարզպետին դիմեցին դրամական աջակցության, վառելափայտի ձեռքբերման, առողջության վերականգնման, բնակարանի տանիքի վերանորոգմանն օժանդակելու հետ կապված խնդիրներով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի շինհրապարակներում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի շինհրապարակներում 28.11.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի ուղեկցությամբ մշտադիտարկում անցկացրեց Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի շինհրապարակներում, որտեղ ՀՀ կառավարության կողմից հատկացված 63 միլիոն 622 հազար դրամի հաշվին ընթանում են քաղաք մտնող մուտքի հենապատի հիմնանորոգման և վնասված կամրջի կառուցման աշխատանքները։ Մարզպետը ծանթացավ շինարարարական աշխատանքների ընթացքին, զրուցեց շինարարարների հետ, արեց համապատասխան դիտողություններ և առաջարկություններ, համայնքի ղեկավարի հետ քննարկեց առաջնահերթ նշանակության հարցեր։ Ճամբարակի Գարեգին Նժդեհ փողոցի հենապատը և կամուրջը վնասվել են այս տարվա հունիսի վերջին գրանցված հորդառատ տեղումների պատճառով։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ 27.11.2024

Նոյեմբերի 27-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Ճամբարակի և Մարտունու տարածաշրջաններում տեղացած ձյան շերտի բարձրությունը կազմում է 5-7 սանտիմետր, իսկ Վարդենյաց լեռնանցքում և Ծովագյուղ բնակավայրի տարածքում ՝ շուրջ 20 սանտիմետր, որոշ ճանապարհահատվածներում գրանցվել են սառցակալումներ։ Լուսադեմից սկսած ճանապարհները սպասարկող կազմակերպությունները մարզով անցնող միջպետական, հանրապետական, մարզային և միջհամայնքային նշանակության ճանապարհներին իրականացնում են ձնամաքրման և աղ- ավազով մշակման աշխատանքներ։ Ժամը 10։00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան, Վարդենյաց լեռնանցքն անցանելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով բեռնատարների։ Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց լաբորատորիաների հիմնանորոգման և վերազինման աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց լաբորատորիաների հիմնանորոգման և վերազինման աշխատանքները 27.11.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Գավառի Ա․ Իսահակյանի անվան թիվ 4 և Մարտունու Ս․ Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցներ՝ լաբորատորիաների հիմնանորոգման և վերազինման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Կարեն Սարգսյանին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության և կրթության ոլորտների ղեկավարները։ Գեղարքունիքի մարզում լաբորատորիաների համար նախատեսված սենյակների հիմնանորոգման և տեխնիկական վերազինման ցանկում առաջին փուլում ընդգրկված է 53 դպրոց։ Արդի չափորոշիչներին համապատասխանող լաբորատորիաների տեխնիկական վերազինման ու գույքի տրամադրման գործընթացներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջոցներով, իսկ սենյակների հիմնանորոգման աշխատանքները՝ կրթական հաստատությունների խնայված միջոցների հաշվին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ։․․․

Իրազեկում

Իրազեկում 25.11.2024

Նոր կյանք՝ նոր ՏԱՆԸ... Հայաստանում կառուցի՛ր կամ գնիր քո նոր տունը. պետությունը սատար է կանգնում։ Առավել մանրամասն՝ https://irazekum.am/

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-09 19:03:31