Նորություններ

Վերջին տարիներին Հայաստանում ԿԳՄՍ նախարարության և Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպվում և անցկացվում է «Живая классика» խորագիրը կրող պատանի ընթերցողների միջազգային փառատոնը, որին ամեն տարի ակտիվորեն մասնակցում են նաև Գեղարքունիքի մարզի տարբեր դպրոցների լավագույն աշակերտներ: Գեղարքունիքի մարզում այս տարվա փետրվար ամսին անցկացվել է փառատոնի մարզային փուլը, որի արդյունքում հաղթող են ճանաչվել Լիճքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Յուրա Մովսիսյանը, թեման՝ Борис Васильев «А зори здесь тихие» և Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Մարգարյանը, թեման՝ Григорий Горин «Ежик»: ...

Գեղարքունիքի մարզպետն ԱՀ նախագահի կողմից շնորհած պարգևները հանձնեց զոհված զինծառայողների ծնողներին 17.03.2021
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Արիության» մեդալով են պարգեւատրվել Սարուխան համայնքը ներկայացնող ժամկետային զինծառայողներ Վիգեն Եղիազարյանը և Ռաֆիկ Խեքոյանը, իսկ նույն համայնքից զինծառայող Հակոբ Հարությունյանը, ինչպես նաև Նորատուս համայնքից զինծառայողներ Խաչիկ Ավետիսյանը, Արտյոմ Խաչատրյանը և Մարսել Ասատրյանը, դարձյալ հետմահու, արժանացել են «Մարտական ծառայության» մեդալի: Մարտի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Սարուխանի և Նորատուսի համայնքապետարաններում կազմակերպված հանդիպումների ընթացքում այդ պարգևները հանձնեց զոհված զինծառայողների ծնողներին: «Այս մեդալները ևս մեկ անգամ փաստում են, որ մեր տղաները...,

Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Սարուխան, Կարմիրգյուղ և Նորատուս համայնքներ 17.03.2021
Մարտի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Սարուխան, Կարմիրգյուղ և Նորատուս համայնքներում: Համայնքապետարանների շենքերում մարզպետը հանդիպումներ ունեցավ համայնքների ղեկավարների, ավագանիների, մարզային և համայնքային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների տնօրենների և համայնքի ակտիվի հետ: Գնել Սանոսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի և «Թումո» կենտրոնի համագործակցության և պայմանավորվածության արդյունքում իրենց համայնքներում առաջիկայում կտեղադրվեն Թումո տուփեր, որոնք հնարավորություն կտան տվյալ համայնքների , ցանկության դեպքում նաև հարևան համայնքների դպրոցականներին՝ օգտվել տուփի ծառայություններից և ձեռք բերել նոր գիտելիքներ:Մարզպետն առաջարկեց՝ համայնքների ավագանիների...

«EU4Sevan» բնապահպանական ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց 16.03.2021
Մարտի 15-ին կայացավ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի առցանց մեկնարկը, որին ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: EU4SEVAN ծրագրի նպատակն է բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման և կառավարման, ինչպես նաև կեղտաջրերի մաքրմանն ուղղված լուծումների ներդրման կարողությունների հզորացումը պետական և մասնավոր շահառուների շրջանում: Ծրագիրը նաև կաջակցի էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման կարողությունների բարելավմանը: Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության...

Սևանի թիվ 4 հիմնական դպրոցը ձեռք է բերել նոր մարզագույք 12.03.2021
Կայուն Զարգացման Հայկական հիմնադրամի նախաձեռնությամբ և «Երեխաների համար ՈՒԵՖԱ» հիմնադրամի ֆինանսավորմամբ 2020 թվականին հայտարարվել է մրցույթ՝ «Սպորտային սերունդ 2020» ծրագրի շրջանակներում, որին մասնակցել են մայրաքաղաքից և ՀՀ մարզերից ցանկություն հայտնած դպրոցները: Մասնակից դպրոցների թվում է եղել նաև Սևանի թիվ 4 հիմնական դպրոցը: Ելնելով ՀՀ հանրակրթական դպրոցներին սպորտային մարզագույքի տրամադրման մրցույթի կանոններից՝ դպրոցները պատրաստել են կարճ տեսահոլովակ (10 րոպեն չգերազանցող), որը պատմել է դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և իհարկե դպրոցում սպորտի կարևորության մասին: Հիմնադրամի կողմից առանձնակի ուշադրության են արժանացել այն տեսահոլովակները, որտեղ մասնակցել են կրթական հատուկ կարիքներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և փախստական (Սիրիա, Իրաք) աշակերտները: Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15 դպրոցներ, որոնց թվում է նաևՍևանի թիվ 4 հիմնական դպրոցը: Ձեռք բերած հաղթանակի համար Կայուն Զարգացման Հայկական հիմնադրամի կողմից դպրոցը ստացել 1 մլն ՀՀ դրամի սպորտային նոր մարզագույք:

Հուշ ցերեկույթ՝ նվիրված Արցախյան պատերազմում Ճամբարակ և Շողակաթ համայնքներից զոհված հերոսներին 12.03.2021
Մարտի 12-ին Ճամբարակի և Շողակաթի համայնքապետարանների նախաձեռնությամբ ճամբարակի համայնքապետարանի դահլիճում տեղի ունեցավ հուշ ցերեկույթ՝ նվիրված 2020 թվականի Արցախյան պատերազմում և նույն թվականի հուլիսին մղված մարտերում Ճամբարակ և Շողակաթ համայնքներից հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած 35 հերոս զինծառայողների հիշատակին: Ցերեկույթին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, համայնքների ղեկավարներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր, զոհված զինծառայողների ծնողները և հարազատները: Մինչ ցերեկույթի մեկնարկը, մասնակիցները ծանոթացան մի հուշալբոմի, որտեղ տեղադրված էին այդ քաջորդիների լուսանկարները և նրանց մասին պատմող նյութերը: Ցերեկույթի ընթացքում Ճամբարակի մշակութային հաստատությունների աշխատակիցներն ու շնորհալի սաները հանդես եկան գրական -երաժշտական կատարումներով, անուն առ անուն հնչեցրին հիշատակի և խոնարհումի խոսքեր՝ ուղղված հերոս նահատակներին և նրանց ընտանիքներին: Իր ամփոփիչ խոսքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ յուրաքանչյուրիս պարտքն է՝ լինել հերոս...