Պաշտոնական էլ. փոստ

39024991@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ակունքում կգազիֆիկացվեն նորակառույց թաղամասերը

Ակունքում կգազիֆիկացվեն նորակառույց թաղամասերը 11.06.2021

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կգազիֆիկացվեն 16/1, 16/2, 16/3, 16,4 փողոցները, 9-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ նրբանցքները։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն 67 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 240 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 827 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազով կապահովվեն նորակառույց թաղամասերի տասնյակ ընտանիքներ։ Շինարարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է, մրցույթի արդյունքներով ընտրվել է հաղթող կազմակերպությունը, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում։

Սեւան քաղաքի Սարգիս Սեւանեցի փողոցում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ

Սեւան քաղաքի Սարգիս Սեւանեցի փողոցում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ 11.06.2021

Սեւան քաղաքի Սարգիս Սեւանեցի փողոցում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սեւան քաղաքի Սարգիս Սեւանեցի փողոցում կասֆալտապատվի 700 գծամետր երկարությամբ եւ 6917 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 75 միլիոն 509 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 33 միլիոն 979 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 41 միլիոն 530 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։

Սևանա լճի՝ Կարճաղբյուրի հատվածից բաց թողնվեց  մանրաձկան հերթական խմբաքանակը

Սևանա լճի՝ Կարճաղբյուրի հատվածից բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակը 11.06.2021

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր գետ է բաց թողել Սևանի իշխանի ամառային ենթատեսակի շուրջ 17.057 մանրաձուկ: Հիշեցնենք, որ 2020 թվականների ընթացքում Սևանա լճում և դրա ավազանին պատկանող, Սևանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող գետեր ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձկներ (1.64 – 112 գրամ), որից 592,433 կազմել է Գեղարքունին, իսկ 32,676 Ամառային իշխանը: Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։

Հետմահու «Մարտական ծառայության» մեդալով է պարգեւատրվել Հարութ Վարդանյանը

Հետմահու «Մարտական ծառայության» մեդալով է պարգեւատրվել Հարութ Վարդանյանը 10.06.2021

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` Արցախյան պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության եւ արիության համար հետմահու«Մարտական ծառայության» մեդալով է պարգեւատրվել ժամկետային զինծառայող, Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ Հարութ Վարդանյանը: Հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչը Ներքին Գետաշեն համայնքում հուշամեդալը հանձնեցին Հարութ Վարդանյանի ծնողներին։ Սևակ Խլղաթյանը սփոփանքի և մեծարանքի խոսքեր հնչեցրեց հերոս զինծառայողի ծնողներին: «Հարութն ու նրա ծառայակից ընկերները իրենց կյանքը տվեցին հանուն մեր երկրի սահմանների պաշտպանության: Նրանք մարտնչեցին թշնամու դեմ, որպեսզի մենք և մեր սերունդները շարունակեն արարել, շենացնել և հզորացնել մեր հող հայրենին: Եվ այդ ամենին պետք է հասնենք միահամուռ ուժերով, հասնենք հանուն նրանց պայծառ հիշատակի, հանուն նրանց անավարտ երազանքների ու նպատակների»,- նշեց նա: ...

Սուբվենցոն ծրագրով Սարուխան համայնքում կասֆալտապատվի երկու փողոց և  մեկ փակուղի

Սուբվենցոն ծրագրով Սարուխան համայնքում կասֆալտապատվի երկու փողոց և մեկ փակուղի 10.06.2021

2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել 136 ծրագիր, որոնցից 11-ն արդեն 2021 թվականի մայիսի 18-ին կայացած նիստի ընթացքում հավանության են արժանացել: Հաստատված ծրագրերի թվին է պատկանում Սարուխան համայնքի Իսահակյան և Թեհլերյան փողոցների ու Գ. Դարբինյան փակուղու ասֆալտապատման ծրագրերը, որոնց շինարարական աշխատանքների մրցույթներն արդեն հայտարարվել են: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 46 միլիոն 739 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 21 միլիոն 32 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 14,3 տոկոսը կամ 6 միլիոն 706 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը, 40,7 տոկոսը կամ 19 միլիոն դրամը՝ համայնքի բարերարը։ Ասֆալտապվող ճանապարհների երկարությունը կազմելու է շուրջ 1200 գծամետր, ընդհանուր մակերեսը՝ 6000 քառակուսի մետր։

Շնորհակալագրեր մարզիկներին

Շնորհակալագրեր մարզիկներին 10.06.2021

Հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանն ընդունեց Գեղարքունիքի մարզի «Լիդեր սպորտ» մարզամշակութային հասարակական կազմակերպության անդամներին: Վերջիններս մարզպետի տեղակալի հետ զրուցեցին մարզի տարածքներում իրենց կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, առաջիկա ծրագրերի և խնդիրների մասին, զրույցի ընթացքում պատրաստակամություն հատնեցին համագործակցված աշխատանք տանել Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ: Նարեկ Մանուկյանը ողջունեց ներկաներին և խոստացավ անհրաժեշտության դեպքում աջակցել կազմակերպությանը տարբեր նախաձեռնություններում: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը մարզական ոլորտում ունեցած հաջողությունների և մարզում սպորտի զարգացման ոլորտում ունեցած մասնակցության համար և որպես լավագույն մարզիչ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց «Լիդեր սպորտ» մարզամշակութային հասարակական կազմակերպության ղեկավար Ջանիբեկ Ղազարյանին , իսկ սպորտի զարգացմանն աջակցելու համար մարզպետի շնորհակալագրով խրախուսվեց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-09 19:03:31