Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզին մի շարք համայնքների տրամադրվել է ազդարարման 7 շչակ

Գեղարքունիքի մարզին մի շարք համայնքների տրամադրվել է ազդարարման 7 շչակ 16.09.2021

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն ընդունեց «Լոկատոր» ՓԲԸ ազդարարման ծրագրերի ղեկավար Սմբատ Պետրոսյանին: Ինչպես նշվեց հանդիպման ընթացքում, «Լոկատոր» ՓԲ ընկերությունը ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի միջոցով աջակցում է մարզի սահմանամերձ համայնքներին՝ ազդարարման շչակների ձեռքբերման և դրանց գործարկման հարցերում: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մարզի մի շարք համայնքների տրամադրվել է ազդարաման 7 շչակ, որոնք կփորձարկվեն առաջիկա օրերի ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերի միջև քննարկվեցին նաև հետագա համագործակցության ընդլայնմանը և մարզին ազդարարման շչակների քանակի ավելացմանը վերաբերող այլ հարցեր:

Անցկացվեց «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղի ժամանակ» թեմայով ուսումնական վարժանք

Անցկացվեց «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղի ժամանակ» թեմայով ուսումնական վարժանք 16.09.2021

Ղեկավարվելով «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, 19-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունվարի 23-ի N 30-Ա հրամանի պահանջները, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետարանում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղի ժամանակ» թեմայով, ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի: Ուսումնավարժանքին ընդգրկված էին...

Հիշեցում

Հիշեցում 15.09.2021

Ինչպես արդեն տեղեկացվել է՝ 2021 թվականի սեպտեմբերի 19-ին կայանալու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար»: Հիշեցվում է, որ սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ին դադարեցվելու է Սևան-Ծովագյուղ ճանապարհահատվածի մեկ կողմի երթևեկությունը և ժամը 11:00-ին դադարեցվելու է Ծովագյուղ–Շորժա ճանապարհահատվածի երթևեկությունը ամբողջությամբ մինչև միջոցառման ավարտը: Երթևեկության դադարեցման մասին տեղեկացվում է նաև հյուրանոցային և ռեստորանային համալիրներին:

«Մի′ գուշակիր, արի′ հետազոտվելու» հանրային միջոցառում

«Մի′ գուշակիր, արի′ հետազոտվելու» հանրային միջոցառում 15.09.2021

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին: Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» ավտոմեքենայում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որը ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Սեպտեմբերի 20, ք.Գավառ` ժամը 11:00-18:00, Գյուղատնտեսական շուկայի հարևանությամբ: Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին 13.09.2021

Սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց հանդիպիպում, որի ընթացքում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների և իրավապահ մարմինների ղեկավարներին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին, մաղթելով նրան հաջողություններ նոր աշխատանքում: «Գիտեք, որ երկար ժամանակ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզում պատասխանատու դերակատարում է ունեցել ջրային ոլորտում: Իր լավ աշխատանքի արդյունքներով պայմանավորված՝ պարոն Սարգսյանը խրախուսվել է և զբաղեցրել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը: Ես շնորհավորում եմ պարոն Սարգսյանին՝ այս խիստ պատասխանատու փուլում մարզպետի պաշտոնը ստանձնելու համար և ատրաստակամություն հայտնում աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցում, որն իր դրական նպաստը կունենա մարզի զարգացման գործում»,- նշեց Սուրեն Պապիկյանը: Այնուհետև փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց Գնել Սանոսյանին՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար և նշեց, որ նաև այդ աշխատանքի արտահայտությունն է,...

Կարեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

Կարեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ 08.09.2021

ՀՀ Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում որոշում կայացվեց Կարեն Սարգսյանին նշանակել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: Կարեն Վահանի Սարգսյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում: 2001թ.- ավարտել է Ծովինար գյուղի Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը: 2002-2008թթ. -սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտի մարզական լրագրության բաժինը: 2002-2004թթ.- ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2009-2015թթ. -տեղափոխվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ զբաղվել ձեռներեցությամբ: 2016թ. -ընդունվել և սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը: 2018թ. -առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից: 01.04.2019թ. – 04.05.2019թ. «Գեղարքունիք» ՋՕԸ, փոխտնօրեն: 04.05.2019թ. – 15.11.2019թ. - «Գեղարքունիք» ՋՕԸ, տնօրեն: 20.11.2019թ. – «Մելիորացիա» ՓԲԸ, գլխավոր տնօրենի ժ/պ: 2020-2021թ -սեպտեմբերի 3-ը - ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ: ՀՀ Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1441-Ա ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:03:44