Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

18.03.2022

Մարտի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև  Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը,գլխավոր քարտուղարի տեղակալը, մարզպետի խորհրդականներ և օգնականներ:
Քննարկվեց մարտի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների ընթացքը,որոնց վերաբերյալ զեկուցեցին ստորաբաժանումների ղեկավարները: Դրանք վերաբերում էին մարզային նշանակության ճանապարհների պատշաճ սպասարկմանը, պետության կողմից գարնանացան սերմացուների ու պարարտանյութերի սուբսիդավորմանը, Վարդենիսի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման եւ վերակազմակերպման հետ կապված խնդիրներին, Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերի ընդունման ընթացքին, կորոնավիրուսի տարածման դեմ պատվաստումների գործընթացն արդյունավետ կազմակերպելուն և մինչև 2022 թվականի մայիսի 1-ը 18 և բարձր տարիքի ազգաբնակչության առնվազն 70 տոկոսի մոտ առաջին դեղաչափով պատվաստումն ապահովելուն, մշակութային միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցերին: Քննարկվեցին նաև մարզպետարանի գործունեությանը վերաբերող և կազմակերպչական բնույթի այլ հարցեր:
Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետի կողմից տրվեցին մի շարք հանձնարարականներ` կապված պետության կողմից պարարտանյութերի սուբսիդավորման հարցում հողօգտագործողների կողմից կատարվող հայտագրումների ընթացքի, ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի իրագործման հնարավորությունների, մեթոդների և արդյունքների, մարզում միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացրած և գյուղատնտեսության ոլորտին առնչվող ծրագրերի ընթացքի, սուբվենցիոն ծրագրերի, հողօգտագործման, գարնանացանի, առաջիկա օրերին մարզամշակութային միջոցառումների ուղղությամբ իրականացվող կազմակերպչական աշխատանքների և այլ հարցերի հետ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38