Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում հուլիսի 29/30-ին

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում հուլիսի 29/30-ին 29.07.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 22.00-ից մինջև հուլիսի 30-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 29.07.2021թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով

Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով 28.07.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նվիրատվությամբ Մարտունու բժշկական կենտրոնը համալրվեց մոտ 250 հազար եվրո արժողությամբ նորագույն և բազմաֆունկցիոնալ ռենտգեն սարքով, որն արդեն տեղադրվել է բժշկական կենտրոնի ռենտգեն բաժանմունքում: Կաբինետի բացման արարողությանը և ռենտգեն սարքավորման գործարկմանը ծանոթանալու նպատակով հուլիսի 27-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ Մարտունու բժշկական կենտրոն այցելեցին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորին, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսը, պատասխանատու այլ աշխատակիցներ: Ինչպես ներկայացրեց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, բժշկակական կենտրոնի միջոցների հաշվին նախօրոք հիմնանորոգվել է ռենտգեն կաբինետը և վերապատրաստվել է բուժանձնակազմը։ «Ռենտգեն նորագույն սարքի գործարկմամբ մենք եւս մեկ քայլ առաջ ենք կատարում դեպի բուժսպասարկման որակի բարձրացում, առաջընթաց ու զարգացում։ Այն մի կողմից ...

Վարսեր համայնքում շահագործման հանձնվեց հիմնանորոգված մանկապարտեզը

Վարսեր համայնքում շահագործման հանձնվեց հիմնանորոգված մանկապարտեզը 27.07.2021

8-ամյա դադարից հետո Վարսերի հիմնանորոգված մանկապարտեզն իր դռները բացեց փոքրիկ վարսերցիների առջև: Մանկապարտեզի հիմնանորոգման մեկնարկը տրվել է 2019 թվականին, որի ընթացքում փոխվել է տանիքը, դռներն ու պատուհանները, իսկ 2020-21 թվականներին այստեղ իրականացվել են ներքին հարդարման,գույքի ձեռքբերման և շենքի արտաքին տարածքների բարեկարգման աշխատանքներ: Եռամյա ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որի համար ծախսվել է շուրջ 150 միլիոն դրամ: Ծրագիրը 65 տոկոսով կամ մոտ 93 միլիոն դրամով ֆինանսավորել է ՀՀ կառավարությունը, իսկ 35 տոկոսով կամ մոտ 53 միլիոն դրամով՝ Վարսերի համայնքապետարանը: Հուլիսի 26-ին հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր, վարսերցիներ: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցողները շնորհավորեցին միմյանց, համայնքի բնակիչներին և հատկապես համայնքի փոքրիկներին՝ Վարսերում արդի չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ...

Գեղարքունիքի մարզում պատվաստումային գործընթացը շարունակվում է

Գեղարքունիքի մարզում պատվաստումային գործընթացը շարունակվում է 27.07.2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 26-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 729 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 8341, երկրորդ դեղաչափ` 3388։ Պատվաստվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների 90 տոկոսը և մարզի բուժաշխատողների 70 տոկոսը:

Կվերակառուցվի Լիճք համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Կվերակառուցվի Լիճք համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը 27.07.2021

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կվերակառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանցը։ Ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։ Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 210 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 147 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 63 հազար դրամը՝ Լիճքի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը վերակառուցել պոլիէթիլենային խողովակներով, շուրջ 1 կիլոմետր 600 մետր երկարությամբ։ Ծրագրի իականացման արդյունքում ջրատարում նվազագույնի կհասցվեն ջրի կորուստները, Լիճքում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։

 Կհիմնանորոգվի Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Կհիմնանորոգվի Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցը 21.07.2021

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի խմելու ջրատարի արտաքին ցանցը։ Ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 32 միլիոն 405 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 22 միլիոն 683 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 721 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգում 2 կիլոմետր երկարությամբ, ինչի արդյունքում համայնքում կբարելավվի ջրամատակարարումը, կնվազեն ջրի կորուստները։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-13 16:57:37