Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Կայացավ հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը 07.06.2021

Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի վիրուսային, մասնավորապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը՝ մասնակցությամբ հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի ԱՍԱ վարչության պետի տեղակալ Սևակ Դվոյանի, հանձնաժողովի անդամներ՝ Գեղարքունիքի մարզի ստացիոնար և պոլիկլինիկական բժշկական ծառայությունների ղեկավարների, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» «Գեղարքունիք» մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանի, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի Գավառի բաժնի պետ Սվետլաննա Հովհաննիսյանի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում արտաընդերային հեպատիտների տարածվածության մակարդակին ուղղված հարցեր: Ի թիվս այլ հիմնավորումների...

Աստղաձոր համայնքում տեղադրվեց Պահապան Խաչը

Աստղաձոր համայնքում տեղադրվեց Պահապան Խաչը 05.06.2021

Հունիսի 4-ին Աստղաձոր համայնքի արեւմտյան եզրին տեղադրվեց Պահապան Խաչը, որն ունի 15 մետր բարձրություն և վեր է խոյանում պատմական հնավայր հանդիսացող վաղ միջնադարյան խաչքարերի դաշտում: Նախաձեռնության հեղինակը և բարերարը՝ աստղաձորցի Արթուր Պետրոսյանն է։ Խաչի տեղադրման և օրհնման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Աստղաձոր համայնքի բնակիչներ։ Պահապան Խաչը օրհնվեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի ձեռամբ: Օրհնության կարգից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը հնչեցրեց ոգեկոչման խոսքեր։ «Այսօր մենք կանգնեցնում ենք Պահապան Խաչը Հայաստան աշխարհի մի հինավուրց բնակավայրում, որտեղ չքնաղ բնությանը միաձուլված են պատմության վեհաշուք կոթողները։ Այս Խաչը բարձրացվում է ի բարօրություն Հայոց աշխարհի, ի հիշատակ մեր հերոս նահատակների, նաեւ ի փառս այն տղաների, ովքեր վերապրեցին Արցախյան վերջին պատերազմը եւ այժմ ապրում են մեր..

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին 04.06.2021

Սիրելի շրջանավարտներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի եւ Վերջին դասի առիթով, մաղթում նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ ձեր հետագա քայլերում, թող իրականություն դառնան ձեր բոլոր երազանքներն ու ցանկությունները: Այսօր դուք ձեր կյանքի ամենահիշարժան ու տպավորիչ օրերից մեկն եք ապրում եւ կանգնած եք այն ճամփաբաժանին, որից այն կողմ ձեզ դիմավորելու են նոր միջավայրեր: Այս լուսավոր օրվանից սկսած մենք ձեր մեջ տեսնում ենք մեր հայրենի երկրի վաղվա պաշտպանին, բժշկին, մանկավարժին, գիտնականին, շինարարին, բանվորին, արհեստավորին, մեր երկրի գիտակից քաղաքացուն, ում ձեռքերում է երկիր ապագան: Լիահույս եմ, որ անցած տարիների ընթացքում դուք ձեր կրթօջախներում ձեռք եք բերել գիտելիքների անհրաժեշտ պաշար ու բավարար դաստիարակություն` կյանքում ձեր տեղը գտնելու, մեր երկրի համար պիտանի մարդիկ դառնալու, ձեր ծնողների եւ ուսուցիչների սպասելիքներն արդարացնելու համար։ Եվ այն հոգեւոր արժեքները, որոնք ստացել եք դպրոցում, դարձնելու եք ձեր ընտրած մասնագիտության, ձեր նպատակների, կյանքի բարձունքների փարոսը...

Հունիսի 4-ին վերջին զանգի արարողություններ տեղի ունեցան մարզի 41 դպրոցներում

Հունիսի 4-ին վերջին զանգի արարողություններ տեղի ունեցան մարզի 41 դպրոցներում 04.06.2021

Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և մարզպետարանի մի շարք աշխատակիցներ շրջանավարտներին վերջին զանգի առիթով շնորհավորելու նպատակով եղան Գեղարքունիքի մարզի դպրոցներում: Ամենուրեք տիրում էր տոնական տրամադրություն, ավարտական դասարանների աշակերտների ուժերով ներկայացվեցին գրական- երաժշտական ցերեկույթներ, հնչեցին երախտագիտության ու հրաժեշտի խոսքեր, ուղղված՝ հարազատ դպրոցին, ուսուցիչներին, սիրելի դասընկերներին, մանկության և ուսումնառության 12 հեքիաթային տարիներին: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղավ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Այստեղ հանդիսության մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած տղաների անմար հիշատակը, որին հաջորդեց տոնական ծրագիրը: Անակնկալ այցով Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի աշակերտներին այցելեց ու շնորհավորեց արդեն ծառայության մեջ գտնվող իրենց դասընկերը: Տոնական ծրագրով հանդես եկան նաև 2020 թվականի շրջանավարտները, ովքեր նախորդ տարի համավարակի հետևանքով հրապարակային միջոցառման...

Գագարինում բացվեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակն ամփոփող հուշարձան-աղբյուր

Գագարինում բացվեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակն ամփոփող հուշարձան-աղբյուր 04.06.2021

Հունիսի 4-ին Գագարին բնակավայրում բացվեց Արցախյան վերջին պատերազմում հերոսի մահով ընկած գագարինցիներ Տիգրան Ղարիբյանի, Ալիկ Պետրոսյանի, Ռադիկ Թորոսյանի, Հարություն Ռաֆայելյանի, Հովիկ Վերանյանի, Արթուր Վիրաբյանի հիշատակն հավերժացնող աղբյուր-հուշարձանը։ Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, գագարինցիներ, հերոսների ծնողները եւ հարազատները։ Հուշարձան-աղբյուրի բացման պատիվը վերապահվեց մարզպետ Գնել Սանոսյանին, հերոս Արթուր Վիրաբյանի հայր Իվան Վիրաբյանին, հուշարձանի նախաձեռնող եւ բարերար Հարություն Ավանեսյանին։ Հոգեհանգստյան կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնատեւոսյանը։ Հանդիսության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին նորաբաց հուշարձանին: Հերոսների ծնողներին սփոփանքի եւ քաջալերանքի խոսքեր ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Անասելի մեծ է բոլորիս վիշտն ու ցավը, բայց մի բան կա հստակ, որով պիտի մխիթարվենք։Դա այն է, որ մեր հերոսները...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով ստացել է պատվաստման երկրորդ չափաբաժինը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով ստացել է պատվաստման երկրորդ չափաբաժինը 03.06.2021

Մայիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և մարզպետարանի մի շարք աշխատակիցներ Գավառի պոլիկլինիկայում ստացան կորոնավիրուս համավարակի դեմ պատվաստման երկրորդ չափաբաժինը: Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից՝ պատվաստումների գործընթացը մարզում ընթանում է բնականոն հունով: Հունիսի 2-ի դրությամբ մարզում պատվաստվել է 3444 քաղաքացի: Դրանցից 1483-ը պատվաստվել են «ԱստրաԶենեկա»,1497 քաղաքացի՝ «Սպուտնիկ VI», իսկ 464-ը՝ «Կորոնավակ» պատվաստանյութով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30