Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի երաժշտական դպրոցները «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում համագործակցում են մայրաքաղաքի դպրոցների հետ

Գեղարքունիքի մարզի երաժշտական դպրոցները «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում համագործակցում են մայրաքաղաքի դպրոցների հետ 04.11.2021

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի եւ Սեւան քաղաքային համայնքների երաժշտական դպրոցները «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում համագործակցում են մայրաքաղաքի դպրոցների հետ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ «Երեւանի եւ ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում 2021 թվականի հոկտեմբեր ամսից հանրապետության ողջ տարածքում կազմակերպվել են մարզերի եւ Երևան քաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների փոխայցելություններ, վարպտաց դասերի անցկացում վաստակաշատ մանկավարժների կողմից, էքսկուրսիաներ տեսարժան վայրեր եւ այցելություններ թանգարաններ: Ծրագիրն իրագործել է Երեւանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը, իսկ մասնակից դպրոցների մասնագիտական ընտրությունն իրականացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ԿԳՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժինը:․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի պատասխանատուներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի պատասխանատուներին 03.11.2021

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի պատասխանատուներին Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանին և նույն կազմակերպության հետկոնֆլիկտային աջակցման ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունուն: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը: ՄԱԶԾ-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր հանդիպել Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին, ծանոթացնել կազմակերպության կողմից մարզում իրականացված ծրագրերին և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկա անելիքների շուրջ: ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում վերջին տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել մարզում տուրիզմի զարգացմանը,..

ՀՀ կառավարության աջակցությամբ Կախակնի դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ

ՀՀ կառավարության աջակցությամբ Կախակնի դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ 03.11.2021

ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով Կախակն գյուղի միջնակարգ դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ: Տեղադրվել է 330 հատ մարտկոց, կառուցվել կաթսայատուն, տաք ջրի ջրամատակարարման /110,5մ/ և հետադարձ համակարգ, տեղադրվել է 85կվ հզորության կոշտ վառելիքի կաթսա: Կառուցված համակարգի շնորհիվ ջեռուցվում է դասապրոցեսը կազմակերպելու համար անհրաժեշտ 600մ/ք մակերես, որից՝ 7 դասասենյակ, 1-ին և 2-րդ հարկերի միջանցքները, համակարգչային դասասենյակը, ուսուցչանոցը և աստիճանավանդակը:

Պետական աջակցությամբ Ծովազարդ համայնքում կառուցվել է լուսավորության ցանց

Պետական աջակցությամբ Ծովազարդ համայնքում կառուցվել է լուսավորության ցանց 02.11.2021

ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով կառուցվել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի Րաֆֆու, Իսահակյան, Հաղթանակի փողոցների և Սասունցի Դավթի փողոց 1-ին նրբանցքի արտաքին լուսավորության ցանցը՝ ընդհանուր 1800 մետր։ Տեղադրվել է 43 մետաղական հենասյուն, անցկացվել լուսավորության ցանց և տեղադրվել 56 հատ 40վտ LED լուսատուներ, որնցից 13-ը տեղադրվել է արդեն իսկ գոյություն ունեցող հենասյուների վրա։

Ակունքում օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների եղբայրական գերեզմանը

Ակունքում օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների եղբայրական գերեզմանը 29.10.2021

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Գառնիկ Խաչատրյանի, Արտաշես Ջանիբեկյանի, Արծրուն Սիմոնյանի, Նարեկ Հովհաննիսյանի, Արա Խաչատրյանի, Սուրիկ Ավետիսյանի եւ Էդվարդ Պետրոսյանի եղբայրական գերեզմանը։ Գերեզմանի օրհնության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Զու բանակային երկրորդ կորպուսի սպաներ և զինվորներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, ակունքցիներ, զոհված հերոսների ծնողներ ու հարազատներ։ Արարողության մեկնարկից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը, բարձրացվեց եռագույնը։ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգևոր հովիվ, գնդերեց Տեր Երեմիա քահանա Սարգսյանը կատարեց օրհնության կարգ։ Սփոփանքի և ոգեկոչման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Հերոսածի՛ն մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև, քանզի ձեր զավակները իրենց արյան գնով պաշտպանեցին մեր հայրենիքը։ ...

ՀՀ կառավարության աջակցությամբ ծրագրեր են իրականացվել Նորաշեն համայնքում

ՀՀ կառավարության աջակցությամբ ծրագրեր են իրականացվել Նորաշեն համայնքում 29.10.2021

ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով կահավորվել է Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի արարողությունների սրահը և մանկական խաղահրապարակը: Ձեռք է բերվել 53 մետր ընդհանուր երկարությամբ՝ թվով 25 հատ 2 մետրանոց և 3 հատ 1 մետրանոց սեղաններ, 5 հատ խոհանոցային սեղան՝ մետաղական երեսներով, 210 հատ աթոռ և մեկ սառնարան: Արարողությունների սրահի շենքի մուտքի դռանը և պատուհաններին տեղադրվել են ճաղավանդակներ: Մանկական խաղահրապարակը կահավորվել է 4 խաղամիջոցներով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:03:44