Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի հանդիսատեսի հերթական հյուրերը սունդուկյանցիներն էին

Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի հանդիսատեսի հերթական հյուրերը սունդուկյանցիներն էին 14.04.2025

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական եկամսյակի շրջանակներում կայացավ հերթական՝ 7-րդ հանդիպումը։ Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական խմբին, որի կատարմամբ ներկայացվեց «Գողերի որջը» կոմեդիան, ռեժիսոր Դավիթ Հարությունյան։ Բեմադրությունը դիտելու նպատակով Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից հրավիրվել էին մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների մանկավարժներ, աշխատակիցներ, կրթա-մշակութային հաստատությունների կոլեկտիվներ, մարզում գործող բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պրոֆեսորա-դասախոսական անձնակազմեր, ավագ տարիքի դպրոցականներ, քաղաքացիներ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է 11.04.2025

Օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Գեղարքունիքի մարզում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ: Հատուկ կարևորություն է տրվում նախատեսված միջոցառումներին դպրոցականների ակտիվ մասնակցությանը՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը դիտարկելով որպես ուսուցման գործընթացի հավելյալ բաղադրիչ: Միջոցառումները կազմակերպվում են «Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ֊ների հետ համագործակցությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Վարդենիս համայնքում իրազեկվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագիրը

Վարդենիս համայնքում իրազեկվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագիրը 11.04.2025

ՀՀ կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման հանդիպումները եզրափակվեց Վարդենիս համայնքում։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները ապրիլի 11-ին հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։ Հանդիպմանը մասնակցում էին Վարդենիսի համայնքապետարանի գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, պատասխանատու աշխատողներ, Վարդենիսի բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասնորեն խոսեցին ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից ոլորտին առնչվող հարցերին։․․․

Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը  մասնակցել  է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստին

Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը մասնակցել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստին 10.04.2025

Ապրիլի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստին։ Նիստը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մասնակցել են ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։ Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման, աճուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայման, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության պահին կադաստրային արժեքների առկա տարբերությունները համապատասխան համայնքների բյուջեներ մուտքագրման գործընթացի վերլուծության և մի շարք այլ հարցեր։...

Գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման հանդիպում Մարտունի համայնքում

Գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման հանդիպում Մարտունի համայնքում 10.04.2025

ՀՀ կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները ապրիլի 10-ին հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։ Հանդիպմանը մասնակցում էին Մարտունու համայնքապետարանի գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, պատասխանատու աշխատողներ, Մարտունու բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասնորեն խոսեցին ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից ոլորտին առնչվող հարցերին։

Հայտնի են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլի հաղթողները

Հայտնի են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլի հաղթողները 10.04.2025

Գեղարքունիքի մարզում ավարտվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային և մարզային փուլի մրցումները, որը հնարավորություն է տվել շուրջ 950 դպրոցահասակ պատանիների ու աղջիկների ծանոթանալ բասկետբոլ մարզաձևին։ Մրցումներն անցկացվել են 2 տարիքային խմբերում։ Կանոնակարգի համաձայն մարզական խաղերի մարզային փուլի մրցումներին մասնակցել են համայնքային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղ գրաված թիմերը։ Այս փուլի մրցումներն անցկացվել են կիսաօլիմպիական եղանակով, այսինքն թիմը երկու պարտությունից հետո դուրս է մնացել հետագա պայքարից։ Մարզային փուլը մեկնարկել է ապրիլի 5-ին՝ առաջին տարիքային խմբի թիմերի մրցապայքարով։ Այս տարիքային խմբում հանդես են եկել Ծովազարդի միջնակարգ, Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական, Վերին Գետաշենի N 1 միջնակարգ, Վարդենիսի N 3 հիմնական և Թթուջրի միջնակարգ դպրոցների թիմերը։ Մրցանակային տեղերի համար ծավալված պայքարի արդյունքում առաջին տեղը գրավել է Վարդենիսի N 3 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը,․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14