Նորություններ

Համատեղ իրականացնենք ձկնորսության արգելքին վերաբերող միջոցառումների ծրագիրը 28.12.2021
2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը: Պետական կառավարման և վերահսկողական մարմիններից բացի, կարիքը կա նաև քաղաքացիական հասարակության և բնապահպանական հանրության լայն շրջանակների աջակցության։ Ուստի, մեր հայրենակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր քաղաքացիական գիտակցություն և Սևանա լճի էկոհամակարգի ու ձկնապաշարի վերականգնման կարևոր առաքելությունն իրականացնելիս կանգնել պետության կողքին։ Ավելին՝...

Աշխատանքային քննարկում «Սևան» ազգային պարկում 27.12.2021
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը այցելել է «Սևան» ազգային պարկ: Նախարար Սիմիդյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարճ խորհրդակցություն են անցկացրել «Սևան» ազգային պարկի ղեկավար կազմի և վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է ծրագրի բոլոր կետերի համակարգված և փոխկապակցված իրականացումը: «Ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր քաղաքացիները բավականին ըմբռնումով են մոտենում ձկնորսության արգելքին և վերահսկողության միջոցառումներին, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Կառավարությունն այս տարի ընդառաջել և երկարաձգել էր արդյունագործական ձկնորսության որսաշրջանը»,-նշել է նախարարը: Այնուհետև նախարար Հակոբ Սիմիդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության...

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Գեւորգյանը հաղթող է ճանաչվել Մոսկվայում անցկացվող ռուսաց լեզվի ուսուցիչների «Պուշկինյան» միջազգային ամենամյա մրցույթում, որն անցկացվում է Մոսկվայի կառավարության եւ «Ռոսիյսկայա գազետա» թերթի նախաձեռնությամբ եւ միջոցներով։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Մրցանակը 27 երկրների 50 հաղթողներին շնորհել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջմշակութային կապերի գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվեդկոյը։ Մրցույթն անցկացվել է «Ռուսաց լեզուն պանդեմիայի ժամանակ․փորձություն, թե հնարավորություն» թեմայով։ «Ես ապացուցեցի, որ պանդեմիան ավելի շատ հնարավորություն է, քան թե փորձություն, քանի որ օնլայն կարգով անցկացվող դասաժամերը հնարավորություն տվեցին։...

«ՀայՓոստ» ընկերության նախաձեռնությամբ, ԲՏԱ և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների համագործակցությամբ 2021 թվականի հոկտեմբերի 9-ից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-10-րդ դասարանցիների շրջանակներում կազմակերպվել և անցկացվել է ձեռագիր նամակ գրելու մրցույթ: Մրցույթի նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել հայագիր նամակ գրելու մշակույթը և ստեղծագործելու հմտությունը: Համայնքներում մշակութային ժառանգության պահպանությունը, ճանաչելիության բարձրացումը, դրա նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորումը, ավանդույթների կենսունա¬կությունն ու փոխանցումը հաշվի առնելով՝ մրցույթի համար առաջարկվել էին նյութական մշակութային ժառանգություն,ոչ նյութական մշակութային ժառանգություն, իմ ընտանիքի ավանդույթը թեմաները: Մրցույթին մասնակցեցին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակարթական ուսումնական հաստատությունների 9-10-րդ դասարանների աշակերտները: Տարածքային փուլին մասնակցեց շուրջ 500 աշակերտ, որոնցից լավագույն 27 աշխատանք ներկայացվեց մարզային մրցույթին:...

Տեղեկացում 24.12.2021
Տեղեկացվում է, որ 2021թ.դեկտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը: Մարտունու համայնքապետարանի աշխատակազմ

Զորակոչիկների հերթական խումբը Հայոց բանակ ճանապարհվեց Գավառ և Ճամբարակ համայնքներից 22.12.2021
Գեղարքունիքի մարզում 2021-2022 թվականների ձմեռային զորակոչի հերթական փուլն անցկացվեց Գավառ և Ճամբարակ համայնքներում: ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի ստորաբաժանման Գավառի և Ճամբարակի բաժնմունքներում հաշվառված նորակոչիկները նշված համայնքներից և նրանցում ներառված բնակավայրերից էին: Զորակոչի արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը,Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ ու հարազատներ: Արարողության ընթացքում հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր ուղղված նորակոչիկներին, մաղթելով նրանց խաղաղ ծառայություն և բարի վերադարձ: Զորակոչի արարողությունը շարունակվեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ հոգևոր դասի կողմից կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ: