Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալն աշխատանքային այցով եղավ Մարտունի համայնքում 29.09.2021
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության 2021 թվականի ժամանակացույցի համաձայն սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը ներկայացել էին Մարտունու տարածաշրջանի տարբեր համայնքների քաղաքացիներ: Նրանք բարձրացրեցին տարբեր բնույթի հարցեր՝ դրամական օգնություն ստանալու, նպաստի, աշխատանքի տեղավորման, բնակարանի վերանորոգման, հողատարածքի ոռոգման, առողջական խնդիրների և այլն: Քաղաքացիների կողմից բարձրացրած հարցերի մի մասին տրվեց բավարար պատասխան, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերի համար հանձնարարականներ տրվեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրելու և խնդիրներին լուծումներ տալու համար: Այցի շրջանակներում մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը եղավ նաև Մարտունու ծննդատանը, որտեղ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օրերս ծննդատունը համալրվել է նորագույն և գերժամանակակից մի քանի ախտորոշիչ սարքավորումներով...

2013 թվականից Դիլիջան քաղաքում կազմակերպվում է «Մշակութային վերածնունդ» «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնը։ Այս տարի փառատոնն անցկացվեց սեպտեմբերի 25-ին: Ներկայացված էին Հայաստանի մարզերը` իրենց համայնքներով: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին գորգարվեստի բացառիկ` այդ թվում թանգարանային նմուշներ, դեկորատիվ–կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, տիկնիկագործություն, ազգային տարազ, կերպարվեստ, ասեղնագործություն, ազգային խոհանոց և այլն: Ներկայացված էր մարզերի մշակույթը՝ երգ, պար,ազգային նվագարաններ, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը: Փառատոնը բացառիկ էր ոչ միայն ձեռագործ աշխատանքների պատկերասրահով, վարպետության դասերով, բազմաբովանդակ տաղավարներով, այլ նաև տեղական կոլորիտը ներկայացնող, անհատ կատարողների և համույթների մասնակցությամբ ուղեկցվող համերգային ծրագրերով: Գեղարքունիքի մարզի տաղավարներում ...

Գեղարքունիքի մարզում պատվաստումները շարունակվում են 28.09.2021
Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում է Covid-19 համավարակի դեմ պատվաստումների գործընթացը: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ սեպտեմբերի 27-ի դրությամբ մարզում պատվաստվել է 31 627 քաղաքացի, որից 826 քաղաքացին՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում: Նույն աղբյուրի հավաստմամբ սեպտեմբերի 28-ի դրությամբ համավարակի դեմ պատվաստվել է մարզի առողջապահական հիմնարկների աշխատակիցների գրեթե 70 տոկոսը:

Լռության րոպե 27.09.2021
Գեղարքունիքի մարզպետարանում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, հայտարարվեց մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների:

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ սանձազերծած 44-օրյա պատերազմի առիթով սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերում հարգանքի եւ հիշատակի տուրք մատուցվեց հերոս հայորդիների հիշատակին։ Ծաղկեդրման եւ մոմովառության արարողություններ տեղի ունեցան թեմական եկեղեցիներում, հայրենյաց պաշտպանների հիշատակը հավերժացնող հուշարձանների մոտ։ Բազմամարդ այցելություններ կատարվեցին հերոսների շիրիմներին։ Սեպտեմբերի 27-ին Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարը՝ ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ թեմի հոգեւոր դասի։ Խաչքարի բացման եւ օրհնության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ...

Սեպտեմբերի 25-ին Լիճք համայնքում բացվեց համայնքից Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսներ Արտյոմ Վաղինակի Ավետիսյանի, Սարգիս Հովիկի Սրքոյանի, Վելգեմ Արագոնի Գեղամյանի եւ Սաշա Աշոտի Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Այն կառուցվել էր հերոս զինծառայողների ծնողների անմիջական նախաձեռնությամբ և ֆինանսական ներդրումների հաշվին: Հուշարձանը տեղադրվել է համայնքի մուտքի մոտ, Հայրենական Մեծ պատերազմի եւ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հուշարձանների կողքին՝ Վաչագան Հարությունյանի քանդակագործությամբ: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը,Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, համայնքի մանկավարժներ, դպրոցականներ, Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ և հարազատներ: Արարողության մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ...