Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանը խրախուսվեց «ՀՀ Վարչապետի գավաթ 2021» հուշագավաթով 04.10.2021
Հայաստանում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 19-ին մարզի Շողակաթ-Սևանա թերակղզի 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար: Հեծանվավազքի անցկացման նախապատրաստական աշխատանքները մարզի տարածքում իրականացնում էր Գեղարքունիքի մարզպետարանը: Այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցան Սևան, Ծովագյուղ, Շողակաթ համայնքները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» «Գեղամա» մասնաճյուղի Սևանի տարածաշրջանը սպասարկող աշխատանքային կոլեկտիվը, «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը: Հեծանվավազքի ընթացքում մասնակիցներին առաջին բժշկական օգնություն էին ցուցաբերում Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները: Գեղարքունիքի մարզից մրցանակային լավագույն տասնյակում էր Գավառի բնակիչ Անաստաս Վարդերեսյանը, որը տղամարդկաց մրցապայքարում գրավեց 5-րդ տեղը, իսկ Ճամբարակի բնակիչ Ասյա Հախնազարյանը կանանց մրցապայքարում...

Շվեդական «Կամուրջ Հայաստան» մարդասիրական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում 04.10.2021
Ս/թ հոկտեմբերի 2-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց շվեդական «Կամուրջ Հայաստան» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ղեկավար Գրեգ Դինգիզյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և մարզպետարանի որոշ ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Կամուրջ Հայաստան» կազմակերպության կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում երիտասարդների զբաղվածության և մարզի կրթամշակութային կազմակերպությունների առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված համագործակցության և աջակցության մի շարք հարցեր: Հանդիպումից հետ հյուրերը այցելեցին Գավառի «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ , Նորատուսի N 2, Դրախտիկի միջնակարգ դպրոցներ: Նորատուսի N 2 միջնակարգ դպրոցի այցելության ընթացքում առանձնացվեց դպրոցի սանիտարական հանգույցների, Դրախտիկի միջնակարգ դպրոցում՝ մարզադահլիճի, իսկ Ջիլի միջնակարգ դպրոցի կողմից ներկայացվեցին «Արմատ» ինժեներական լաբորատորիայի հիմնախնդիրները, որոնք, ըստ այցելուների, կքննարկվեն խորհրդի առաջիկա նիստում և կտրվեն համապատասխան առաջարկներ:

Տեղեկացում 04.10.2021
2021 թվականի հոկտեմբերի 4-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում համավարակի դեմ պատվաստվողների թիվը կազմում է 36 513: Պատվաստումային գործընթացը մարզի բնակչության շրջանում կրում է շարունակական բնույթ:

Հոկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզի Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հանրակրթական դպրոցներում համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների, դպրոցներում տիրող ներքին կարգապահական կանոնների, մարզպետարանի հետ ունեցած փաստաթղթաշրջանառության, ուսման որակի բարձրացման, ջեռուցման սեզոնի նախապատրաստման ու կազմակերպման հետ կապված հարցեր։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը ներկայացրեց մարզում համավարակի ընդհանուր պատկերը՝ նշելով, որ այս տարվա առաջին ամսի տվյալների համեմատ մարզում համավարակով ախտահարվելու դեպքերը աճել են շուրջ 10 անգամ, ինչը անհանգստանալու տեղիք է տալիս։ «Համավարակի դեպքերը նվազեցնելու համար հարկավոր է դպրոցներում խստիվ պահպանել հակահամաճարակային միջոցառումները, որոնք սահմանված են օրենքով, ապա մանկավարժների շրջանում հետևողականորեն շարունակել...

Գեղհովիտ համայնքում տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Նշան եկեղեցու բացման արարողությունը 03.10.2021
Հոկտեմբերի 2-ին Գեղհովիտ համայնքի վարչական տարածքում տեղի ունեցավ Սուրբ Նշան եկեղեցու բացման արարողությունը, որը նախաձեռնել և կյանքի էր կոչվել Բաղդասարյան ընտանիքի կողմից: Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներ, հյուրեր, գեղհովիտցիներ: Նորակառույց եկեղեցին, գմբեթին կանգնեցված խաչը, ինչպես նաև Բաղդասարյանների ընտանիքի բարեկամ, գեղհովիտցի Արայիկ Մաժանգուլյանի կողմից Սուրբ Նշան եկեղեցու բակում կանգնեցված 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, օրհնվեց և օծվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեսուչ տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և աջակցությամբ եկեղեցու հոգևոր հայրերի:...

Վաղաշենում բացվեց պանթեոն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների 03.10.2021
Հոկտեմբերի 2-ին Վաղաշեն համայնքում տեղի ունեցավ զինվորական պանթեոնի և հուշարձանի բացման արարողություն՝ ի հիշատակ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Արտյոմ Խաչատուրի Խաչատրյանի և Արման Վաղարմենի Մալխասյանի, պահեստազորայիններ և կամավորական սկզբունքով ծառայության մեկնածներ Արտյոմ Կարապետի Խաչատրյանի, Արտյոմ Արմանի Պետրոսյանի, Նորայր Լեռնիկի Հայրապետյանի, Աամվել Սահակի Գասպարյանի, Զոհրապ Սամվելի Արշակյանի, Նվեր Արտաշի Բադոյանի, Խաժակ Ֆորմիկի Գրիգորյանի: Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, վաղաշենցիներ, հյուրեր, զոհվածների ծնողներ և հարազատներ: Հերոս տղաների ծնողների նախաձեռնությամբ և աջակցությամբ պանթեոնի մուտքի մոտ կառուցվել է հուշարձան, իսկ ողջ տարածքը բարեկարգվել Վաղաշենցի բարերարներ Ատոմ Մարտիրոսյանի, Հակոբ Խաչատրյանի, Հենրի Մելքոնյանի, Հուսիկ Հարությունյանի, Մամիկոն Նազարյանի և Գրիշա Սուվարյանի միջոցներով։ ...