Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ 12.05.2022

Հարգելի բուժքույրեր, ձեզ նվիրված այս տոնը լավագույն առիթ է՝ մեկ անգամ եւս գնահատելու եւ արժեւորելու այն հանրօգուտ, կարեւոր ու նվիրական աշխատանքը, որ դուք իրականացնում եք անտրտունջ, պարտքի ու պատասխանատվության գիտակցումով, մասնագիտական հմտությամբ՝ մարդկանց պարգեւելով կյանք ու առողջություն։ Դուք անուրանալի անձնազոհություն դրսեւորեցիք թե՛ համավարակի դեմ պայքարի, թե՛ Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում՝ աշխատելով գերբեռնված, գրեթե շուրջօրյա գրաֆիկով, ինչի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթահարել ատեղծված ծանր իրավիճակը, փրկել մարդկային բազմաթիվ կյանքեր՝ երջանկացնելով նրանց ընտանիքներին։ Դուք արժանիորեն, տարիների վաստակով շահել եք հանրության սերն երախտագիտությունը։ Ձեր հոգատարությունն անմոռանալի է եւ անգնահատելի։ Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում եմ ձեզ, մաղթում քաջառողջություն, անձնական ու ընտանեկան երջանկություն, աշխատանքային նորանոր հաջողություններ։ Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան

Գավառում անցկացվեց շախմատի 2022 թվականի մարզային առաջնությունը

Գավառում անցկացվեց շախմատի 2022 թվականի մարզային առաջնությունը 10.05.2022

2022 թվականի մայիսի 8-ին Գավառի ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի շախմատի 2022 թվականի առաջնությունը: Այն նպատակ ուներ՝ նպաստելու համայնքներում շախմատ մարզաձևի մասսայական զարգացմանը, ի հայտ բերելու շնորհալի մարզիկներին և հանրապետական մրցումներին մարզի լավագույն շախմատիստների մասնակցության ապահովմանը: Մարզային առաջնությունն անցկացվեց մեկ փուլով, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի և Սարուխանի մասնաճյուղերում կազմակերպված մրցումներում երեք մրցանակային տեղեր գրաված շախմատիստները: Այն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Առաջնությունն անհատական էր: Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրված էր 25 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 10.05.2022

Մայիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որն անդրադարձավ նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին համայնքներում սանիտարական մաքրման, բարեկարգման և աղբահանության աշխատանքները շարունակելու նպատակով համայնքների հետ իրականացվող համագործակցության ծավալման, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին առնչվող խնդիրների քննարկման, մարզի համայնքներում պարարտանյութի մատակարարման և շահառուներին պարարտանյութ հատկացնելու հավասարաչափության գործընթացի, ոռոգման սեզոնի հետ կապված՝ համայնքներում և բնակավայրերում առկա խնդիրների․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայիսի 9-ի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայիսի 9-ի առթիվ 09.05.2022

Սիրելի հայրենակիցներ, Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար սովորական ամսաթիվ կամ տոն չէ։ Այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Ամեն տարի այս օրը հայ ժողովուրդը համակվում է միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության զգացումներով։ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծագույն իրադարձություն էր ամբողջ աշխարհի համար։ Այս օրը նշվում են Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրումը, որը նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է, և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Ինչպես այդ ժամանակ հեռավոր ռազմաճակատներում, այնպես էլ մեր նորօրյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը թշնամուց պաշտպանում էր իր տունն ու հայրենիքը, խաղաղ ու ստեղծարար աշխատանքով ապրելու և արարելու իր իրավունքը։...

Գեղարքունիքի մարզում հանդիսավոր պայմաններում նշվեց Մեծ  հաղթանակի օրը

Գեղարքունիքի մարզում հանդիսավոր պայմաններում նշվեց Մեծ հաղթանակի օրը 09.05.2022

Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում եւ մարզի մյուս քաղաքային ու գյուղական բնակավայրերում նշվեց Մայիսիննյան հաղթանակների տոնը: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի, ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերանները ծաղկեպսակներ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանին: Հաղթանակների տոնի արարորղությանը մասնակցեցին նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ՝ Սարուխան գյուղի բնակիչ, 100 ամյա Մեխակ Ավետիսյանը եւ Ծովազարդ գյուղի բնակիչ, 98-ամյա Արամայիս Սարգսյանը, որոնց Գեղարքունիքի մարզպետը հանձնեց դրամական ու խրախուսական պարգեւներ: Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանքի կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի Հայրավանքի վանահայր Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի:

Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող 08.05.2022

2022 թվականի մայիսի 14-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Պարզ լիճ» տանող ճանապարհի 4 կմ հատվածում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք: Յուրաքանչյուր մարզ խճուղավազքին պետք է ներկայանա իր լավագույն դպրոցական թիմով: Լավագույն դպրոցական թիմին ընտրելու նպատակով 2022 թվականի մայիսի 6-ին Ծովակ-Լճավան-Ախպրաձոր մարզային նշանակության ավտոճանապարհի Ծովակ-Լճավան 4 կիլոմետրանոց հատվածում կազմակերպվեց և անցկացվեց մրցումների մարզային փուլը։ Խճուղավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովում էին ոստիկանության աշխատակիցները, իսկ առաջին բուժօգնությունը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության բուժանձնակազմը: Մրցումներն անցկացվեցին թիմային կարգով ։ Թիմի կազմը բաղկացած էր նույն դպրոցի 7 աշակերտներից, այդ թվում` 2 աղջիկ և 5 տղա:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-26 17:45:00