Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը` ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2022
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մեր երկրի Մայր օրենքն արտահայտիչն է մեր ժողովրդի ընտրած ուղու՝ ազատ, ժողովրդավարական հասարակություն և սոցիալական ու իրավական պետություն կառուցելու ճանապարհի: Այս տոնը կարևոր ու պատմական օր է մեր երկրի ու ժողովրդի կյանքում: Մենք միասին քայլ առ քայլ գնում ենք Սահմանադրության մեջ ամրագրված նպատակները կյանքի կոչելու ճանապարհով: Մեր Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և սահմանադրական իրավունքների անվերապահ հարգման: Իսկ հասարակական համերաշխության համար պատասխանատու ենք բոլորս, հասարակության բոլոր շերտերը, և բոլորիս պարտքն է համատեղ ջանքերով օր առաջ վերացնել հռչակված արժեքների և իրականության մեջ առկա խզումը: Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական նշանակալի տոնի առթիվ: Մաղթում․․․

Վարդենիսում բացվեց Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Սենիկ Մովսիսյանի անվան պուրակը 04.07.2022
Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում բացվեց Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Սենիկ Մովսիսյանի անունը կրող պուրակը, որտեղ տեղադրված էր հուշաքարը և ցայտաղբյուր։ Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը եւ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի սպաներ եւ զինվորներ, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած զինվորների ծնողներ եւ հարազատներ, Վարդենիս քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք, վարդենիսցիներ։ Սենիկ Մովսիսյանի անվան պուրակի բացման պատիվը տրվեց հերոսի հորը՝ Արա Մովսիսյանին։․․․

Գեղարքունիքի մարզում հունիս ամսին ծնվել է 106 երեխա 01.07.2022
2022 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 106 երեխա, որից 59-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: 20 երեխա ծնվել են Գավառի ԲԿ-ում, 20-ը՝ Սևանի ԲԿ-ում, 40-ը՝ Մարտունու ծննդատանը, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 8-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում ։
Հունիսի 29-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը, որը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի համայնքների միության և Cités Unies France-ի կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ համաժողովը հյուրընկալել է Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակություններին: Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն, ով հանդես է եկել բացման ելույթով։ Համաժողովին մասնակցում է նաև Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ։ Գեղարքունիքի մարզի պատվիրակության․․․

ՀՀ կառավարությունը 353,559.4 միլիոն դրամ հատկացրեց Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 30.06.2022
Հունիսի 30-ին ՀՀ Կառավարության նիստի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետարանին 353,559.4 միլիոն դրամ հատկացվեց մարզի մի շարք համայնքներում և բնակավայրերում իրականացված և դեռ ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: 82,782.3 միլիոն դրամ հատկացվեց Գեղամասար համայնքի 8 բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի ներքին և (կամ) արտաքին ցանցերի կառուցման և և վերակառուցման, ինչպես նաև Շատջրեք գյուղի ոռոգման ջրի 1110 մ ջրագծի կառուցման, 40,933.2 միլիոն դրամ՝ Գեղամասար համայնքի 10 գյուղերի փողոցների լուսավորության ցանցի կառուցման, 2 գյուղերի լուսավորության ցանցի կառուցման և վերանորոգման, 1 գյուղի լուսավորության ցանցի վերանորոգման, 22,997.1 միլիոն դրամ՝ Գեղարքունիք համայնքի ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման, 4,174.8 միլիոն դրամ՝ Լուսակունք համայնքի ներհամայնքային հեղեղատարի մասնակի հիմնանորոգման, 202,672.0 միլիոն դրամ՝ Վարդենիկ համայնքի ներհամայնքային 3, 4, 5, 6 փողոցների ճանապարհային պատվածքի սալարկման աշխատանքների համար։

Գեղարքունիքի մարզից 2380 9-րդ դասարանցիներ կենտրոնացված քննություն հանձնեցին հայոց լեզու առարկայից 28.06.2022
Հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների շուրջ 2380 9-րդ դասարանների աշակերտներ կենտրոնացված քննություն հանձնեցին Հայոց լեզու առարկայից։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ հաստատվել են քննարկան կենտրոնները, դրանցում կազմակերպիչների, քննական և ստուգող, ինչպես նաև բողոքարկող հանձնաժողովների կազմերը։ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ մարզում հաստատվել է 20 քննական կենտրոն, որոնցից 7-ը՝ Մարտունի համայնքում, 4-ական քննական կենտրոններ՝ Գավառ, Սևան և Վարդենիս համայնքներում և 1 քննական կենտրոն՝ Ճամբարակ համայնքում։ Յուրաքանչյուր քննական կենտրոնին ամրակցված է 1-ական բուժաշխատող, կենտրոնները ապահովված են քննությունների համար անհրաժեշտ պարագաներով։ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը շրջայցով եղավ քննական կենտրոններում, ծանոթացավ քննությունների ընթացքին, զրուցեց քննություն հանձնող աշակերտների ծնողների հետ։․․․


