Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից երկու դպրոցականներ կմասնակցեն «Ժիվայա կլասիկա» խորագրով մանկական ընթերցանության միջազգային մրցույթ-փառատոնի հանրապետական փուլին

Գեղարքունիքի մարզից երկու դպրոցականներ կմասնակցեն «Ժիվայա կլասիկա» խորագրով մանկական ընթերցանության միջազգային մրցույթ-փառատոնի հանրապետական փուլին 17.02.2022

Արդեն ավանդույթ դարձած «Ժիվայա կլասիկա» խորագրով մանկական ընթերցանության միջազգային մրցույթ-փառատոնի տարածքային փուլն այս տարի անցկացվել է հունվար ամսին, իսկ փետրվարի 11–ին Գավառի՝ Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում կայացել է միջազգային մրցույթ- փառատոնի մարզային փուլը, որին մասնակցել են Գավառի, Մարտունու, Վարդենիսի և Սևանի տարածաշրջաններից տարածքային փուլում հաղթող ճանաչված 12-17 տարեկան 23 աշակերտ: Մրցույթի ընթացքում ներկայացվող նյութի ընտրության համար նախապես տրվել է համապատասխան ցանկ: Մասնակիցները ընտրել և ներկայացրել են ռուս կամ այլազգի որևէ գրողի՝ ռուսերենով գրված արձակ ստեղծագործություններից մի հատված՝ մինչև 5 րոպե տևողությամբ: Ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուսաց լեզվի ուսուցիչներ՝ Վարդենիսի թիվ 4 հիմնական, Գեղարքունիքի, Գանձակի թիվ 1, Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցներից:...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Գավառի թիվ 4 և 5 հիմնական դպրոցներ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Գավառի թիվ 4 և 5 հիմնական դպրոցներ 17.02.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային հերթական այցով եղավ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում, որտեղ հետևեց 2022 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի ընթացքին, զրուցեց օլիմպիադայի ռուսաց լեզվի առարկայական հանձնաժողովի անդամների հետ: Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանի ուղեկցությամբ մարզպետ Կարեն Սարգսյանը շրջեց նաև դպրոցի նախակրթարանում, դասասենյակներում, ծանոթացավ առկա պայմաններին, հաճախումներին, դասասենյակներում նորմալ ջերմաստիճանի ապահովմանը, հակահամաճարակային կանոնների պահպանմանը, դիտարկեց դպրոցի ճաշարանում, մարզադահլիճում և հանդիսությունների դահլիճում առկա պայմանները:...

Տեղի ունեցավ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլը

Տեղի ունեցավ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլը 17.02.2022

Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցավ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցում էին 2022 թվականի հունվարի 25-27-ին կայացած մրցաշարի համայնքային փուլի տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված թենիսիստները, ովքեր ներկայացնում էին Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքները: Մրցաշարի համայնքային փուլին մասնակցել էին 148 մարզիկ: Մարզային փուլի մրցումներին ներկա էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, նույն վարչության զանգվածային սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ:...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին 17.02.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Ալին Դեսարզինին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության առողջապահության ոլորտի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանին և կրթության հասանելիության մասնագետ Մանուկ Խաչատրյանին: Գեղարքունիքի մարզպետը հյուրերին ներկայացրել է մարզի սահմանամերձ բնակավայրերի վիճակը անվտանգության, կրթական, նախակրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում, ՀՀ կառավարության և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից նշված բնակավայրերում իրականացվող աշխատանքները: «Առաջնորդվելով պետություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու գործընթացով` մեր առաջնահերթ նպատակն է կարևորագույն ծրագրերը հասցնել սահմանամերձ բնակավայրեր և ավելի մեծ թվով գումարներ ուղղել նշված բնակավայրերի սոցիալական վիճակի բարելավմանը»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվեցին ու բացվեցին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվեցին ու բացվեցին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ 11.02.2022

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվեցին ու բացվեցին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ։ Լաբորատորիաների պաշտոնական բացումներին ներկա էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, դպրոցների մանկավարժները և աշակերտները։ Ինչպես ներկայացրեց «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության Հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը, Ճամբարակի և Գեղամասարի դպրոցների ճարտարագիտական լաբորատորիաների տեղադրման և բացման համար «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության» կողմից հատկացվել է շուրջ 10 միլիոն դրամ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ 11.02.2022

Մարզի առողջապահական ոլորտում առկա հրատապ և առաջնահերթ խնդիրներին անդրադառնալով՝ քննարկվեց կորոնավիուսի դեմ պատվաստումների, մանկական պատվաստումների, սկրինինգային հետազոտությունների, ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված որոշ բուժհիմնարկների միավորման գործընթացների, բուժման կամ հետազոտությունների նպատակով կատարվող ուղեգրումների, աշխատանքային կատարողական կարգապահության, բժշկական թափոնների տեղափոխման, շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր։ Բուժհաստատությունների տնօրեններին հանձնարարվեց՝ սեղմ ժամկետներում վերացնել նկատված թերություններն ու բացերը, կարգավորել առաջացած խնդիրները և բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը։ Մարզպետը անբավարար համարեց համավարակի դեմ իրականացվող պատվաստումների ցուցանիշները։ «Մեր բուժհիմնարկների տնօրենները ոչ թե պետք է սպասեն պատվաստումների համար մարդկանց կամավոր ներկայանալուն, այլ իրենք էլ պետք է լինեն նախաձեռնող և հետևողական։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 20:36:19