Նորություններ

Տեղեկացում 17.09.2022
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի սեպտեմբերի 9-16-ն ընկած ժամանակահատվածում Սեպտեմբերի 9-16-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 58 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 71 պացիենտ, որից 5-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 312 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 185 թեստավորում: Հոսպիտալացումից և մահվան դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել Covid 19-ի դեմ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է 17.09.2022
ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։ Այն հնարավորություն կտա հավաքագրել ստեղծված իրավիճակով պայմանավորված աջակցության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կարիքները և դրանք ինքնաշխատ եղանակով փոխանցել մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին։ Հարթակում, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3UaEnxc , քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները, որից հետո նշում կարիքների մասին, օրինակ՝ սնունդ, հագուստ, դեղորայք, խնամքի ծառայություններ և այլն: Լրացված հայտն ինքնաշխատ եղանակով տրմադրվում է մարզպետարաններին և ՏԻՄ-երին, որոնք․․․

Տեղեկացում 16.09.2022
ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի ուսուցիչները կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել՝ ըստ գտնվելու վայրի Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի կամավոր ատեստավորմանը մասնակցելու նպատակով հայտագրված ուսուցիչներն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենան ատեստավորման քննությանը մասնակցել տվյալ պահին իրենց գտնվելու վայրին մոտ քննական կենտրոններում: Ուսուցիչներն այդ մասին պետք է տեղեկացնեն՝ նամակ գրելով info@atc.am էլեկտրոնային փոստի հասցեին մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 18:00-ն: Ուսուցիչների կամավոր ատեստավորումն իրականացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի օգոստոսի 29-ի N 881-Ա հրամանի համաձայն, որով սահմանված են քննական կենտրոնները և քննությունների ժամանակացույցը ․․․
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանի և առողջապահական ծրագրերի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանի հետ՝ ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը։

Տեղեկացում 13.09.2022
ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը: Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 12.09.2022
Սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, մարզպետի օգնականներ Մանանա Գալստյանը, Ջանիկ Բազեյանը, մարզպետի խորհրդական Սասուն Սահակյանը։ Մարզպետը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեն նորանշանակ խորհրդականին, ապա քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականները։ Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված աշխատանքների մասին, քննարկվեց մարզի հանքավայրերի շահագործման, տնտեսավարողների գործունեության...


