Նորություններ

Ասֆալտապատվել է Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի Ազատության եւ Գայի փողոցները 20.06.2022
Գավառ խոշորացված համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները Գայի եւ Ազատության փողոցներում։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Կարմիրգյուղի ասֆալտապատման ծրագիրը հաստատվել էր ՀՀ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որի մեկնարկը տրվել էր նույն տարում։ Ծրագրի շրջանակներում 2021 թվականին ասֆալտապատվել են Կարեն Դեմիրճյան եւ Զոհրաբ Շհոյան փողոցները: Ծրագիրը շարունակվել է 2022 թվականին։ Այս տարի ասֆալտապատման աշխատանքները սկսվել եւ ավարտի են հասցվել Ազատության եւ Գայի փողոցներում: Կարմիրգյուղի 4 փողոցների ասֆալտապատման ծրագրի․․․

Երգի պետական թատրոնի «Ուրախ նոտաներ» մանկական մյուզիքլը Գեղարքունիքի մարզում էր 19.06.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ հունիսի 19-ին ՀՀ Երգի պետական թատրոնի Արթուր Գրիգորյանի լեգենդար «Ուրախ նոտաներ» մանկական մյուզիքլը՝ 15 արտիստներով հյուրընկալվեց Գեղարքունիքի մարզում։ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում երաժշտական ներկայացումը դիտելու հնարավորություն ունեցան Գեղարքունիքի մարզի բոլոր տարածաշրջաններից դպրոցական և նախադպրոցական տարիքի շուրջ 1000 երեխաներ։ Ներկայացումը ամբողջությամբ կենդանի հնչողությամբ երաժշտություն էր, կրթական և ինտերակտիվ հատվածներով։ Գավառի թատրոնի դահլիճում, նույն օրը մյուզիքլը հաջորդաբար ներկայացվեց 2 անգամ, անվճար, լեփ֊լեցուն դահլիճում։ Մարզի դպրոցականները միջոցառման ընթացքում ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն և ստացան վառ տպավորություններ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ուղղված են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը։ Հերթական միջոցառումը տեղի ունեցավ հունիսի 18-ին Գավառ քաղաքում։ Գեղարքունիքի մարզպետի և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ ունեցած պայմանավորվածության արդյունքում՝ կորպուսի զինվորները և սպայական կազմը հյուրընկալվեց Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։ Հանդիպմանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության և Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի աշխատակազմի համատեղ...

Հհ կառավարությունը գումար հատկացրերց Գեղարքունիքի մարզպետարանին 17.06.2022
ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի նիստի որոշմամբ պետական բյուջեից համաֆինանսավորմամբ Գեղարքունիքի մարզպետարանին հատկացվեց 181 միլիոն դրամ, որը կուղղվի Գեղարքունիքի մարզում 5 ծրագրի իրականացնելու նպատակով։ Այդ ծրագրերն են՝ Զոլաքար համայնքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում, Լճաշեն համայնքի սպորտդպրոցի ջեռուցման համակարգի կառուցում, Կարմիրգյուղ համայնքի Ն. Սաֆարյան, Ազատության փ. 3-րդ նրբ, Ազատության փ. 1-ին նրբ, Ազատության պողոտա, Հ. Շիրազ, Պ. Սևակ, Դ. Կանայան, Հ. Թումանյան, Մ. Բաբաջանյան և Ե. Չարենց փողոցների մի հատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցում, Ճամբարակ համայնքի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի վերանորոգման աշխատանքներ, Ճամբարակ համայնքի Գետիկ, Դպրաբակ բնակավայրերի, ինչպես նաև Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ և Սարալանջ փողոցների լուսավորության ցանցի կառուցում։

Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանին ու ՄԱԿ-ի այլ փորձագետների։ Գեղարքունիքի մարզպետը ողջունեց հյուերին՝ մարզ այցելելու համար, կարևորելով ՄԱԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզում մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի դերը Գեղարքունիքի մարզի և հատկապես սահմանամերձ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների սոցիալական վիճակի բարելավման հարցում։ Կողմերը տեսակետներ փոխանակեցին պարենի, էներգիայի և ֆինանսական միջոցների ներկայիս ճգնաժամին արձագանքելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների, ինչպես նաև մարզում Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ու...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության կամավորներին 16.06.2022
Հունիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության տուրիզմ առանցքի օպերատորին և նույն կազմակերպության քայլարշավային տուրիզմի գծով կամավորներին։ Վերջիններս Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեցին իրենց կողմից այս տարվա ապրիլ ամսից մարզում քայլարշավային երեք երթուղիների նույնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնց արդյունքում հետագայում հնարավոր է նաև իրականացնել ներդրումներ։ Այդ ուղղություններն են՝ քայլարշավ դեպի Սևան-Ծաղկունք, Արտանիշի թերակղզի և Արմաղան լեռ։ Աշխատանքների ընթացքում կամավորները համագործակցել են Սևանի և Երևանի քայլարշավորդների ակումբների հետ, քայլարշավների իրականացման ուղղությամբ նախնական տեղեկատվությունների տրամադրման նպատակով դասընթացներ անցկացրել 10-12 տարեկան դպրոցականների հետ,․․․