Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 24.06.2022
Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքի հետ կապված մի շարք հարցեր, որոնք իրականացվում են ոստիկանություն-համայնքներ-բուժհաստատություններ-ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման միջև իրականացվող համագործակցության շրջանակներում: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից մարզային զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում: Ուսումնասիրվեցին նաև օրենքով սահմանված կարգով այն զորակոչային տարիքի երիտասարդների փաստաթղթերը, որոնց եղբայրները վերջին տարիների ընթացքում զոհվել են․․․

ՀՀ կառավարության 23․06․2022թ․ նիստում որոշվել է 23.06.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ, սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացման, քննարկման ու հաստատման գործընթացները կիրականացվեն սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում: Սա հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացները սկսել տարվա սկզբից, իսկ շինարարական աշխատանքները՝ անմիջապես եղանակային բարենպաստ պայմանների դեպքում։ Հաջորդ փոփոխությունը համայնքների խոշորացմանն է վերաբերում: Այն համայնքներում, որտեղ կլինի խոշորացման գործընթաց, և ինչ-ինչ խնդիրներ առաջանան ավագանու չձևավորման, նիստերի չկայացման հետ կապված, հնարավորություն կրտվի ժամկետներից դուրս նորից դիմել սուբվենցիոն հայտերի համար:․․․

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է 22.06.2022
ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐՎԱ ՏԱՔ ՇՐՋԱՆՈՒՄ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումները ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար: Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է. • լվացե՛ք ձեռքերը ուտելուց առաջ և զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես, • մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով• առնվազն 2-3 րոպե, կասկածելի ջրի դեպքում լվացեք եռացրած սառեցրած ջրով, • սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար, • շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում, • խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում, ․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա առթիվ 21.06.2022
Սիրելի բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Սա եւս մեկ առիթ է՝ անդրադառնալու ձեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքին, արժեւորելու այն ջանքն ու եռանդը, որ բժիշկը ներդնում է յուրաքանչյուր հիվանդի ապաքինման գործում: Այն ժամանակը, որը դուք տրամադրում եք կարիքավորներին ձեր բարությամբ, գթասրտությամբ, անսահման ուշադրությամբ՝ անգնահատելի է: Բոլորին մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն եւ հաջողություններ պատասխանատու, նվիրական գործում: Առանձնահատուկ կցանկանայի շնորհավորել այն բուժաշխատողներին, որոնք այս տոնական օրը վիրասրահներում են, շտապօգնության մեքենաներում, հիվանդի մահճակալի կողքին։ Կայուն եւ դինամիկ զարգացող առողջապահական համակարգը մեր հայրենիքի ընդհանուր զարգացման հիմնական եւ կարեւոր ուղղություններից է:

Տեղի ունեցավ սեմինար-քննարկում ՝ կենսաբազմազանության պահպանություն թեմայի վերաբերյալ 21.06.2022
Հունիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ սեմինար-քննարկում ՝ կենսաբազմազանության պահպանություն թեմայի շրջանակներում։ Այն կազմակերպվել էր Շրջակա միջավայրի նախարարության, Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության և Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտի (SYKE) կողմից, որը ԵՄ Թվինինգ ծրագրի աջակցությամբ Հայաստանում իրականացվող՝ կենսաբազմազանության հզորացմանն ուղղված ծրագրի մաս է կազմում։ Սեմինարին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության աշխատակիցներ, անտառապահներ, «Սևան» ազգային պարկի, մարզի համայնքապետարանների համապատասխան ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սեմինարի ներածական մասում ներկայացվեց Շրջակա միջավայրի նախարարության գործունեությանն առնչվող նորություններ և ընդհանուր տեղեկություններ։․․․

Զորակոչի հերթական արարողությունը կատարվեց Սևան և Վարդենիս համայնքներում 20.06.2022
Գեղարքունիքի մարզում հերթական զորակոչն անցկացվեց Սևան և Վարդենիս համայնքներում։ Սևանում նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը և Վահան Զարոյանը, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Մարզպետի տեղակալները շնորհավորեցին նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ, մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն։ Ավանդույթի համաձայն նորակոչիկները Սևանի համայնքապետարանի կողմից ստացան նվերներ՝ առաջին անհրաժեշտության հիգենիկ պարագաների տեսքով։ Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում կատարվեց Սևանի և Վարդենիսի նորակոչիկների օրհնության կարգ, որից հետո տղաները շարժվեցին դեպի կենտրոնական հավաքակայան։