Նորություններ

Գեղարքունիքի մարզում բացվեց «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի իրականացման գրասենյակ 20.04.2022
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում իրականացվող «Պատասխանատու եմ Սեւանի համար» 3-րդ միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, ԳՄՀԸ․․․

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի ավարտական քննարկումը 19.04.2022
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ 4-րդ հանրային քննարկումը՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը մշակվել է ԵՄ Ջրային նախաձեռնություններ Պլյուս ծրագրի շրջանակներում: Հանրային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով: Հանրային քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ կառույցների, շահառու և ազդակիր համայնքների, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչներ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներ։․․․

ՀՀ կառավարությունն անում է ամեն հնարավոր բան` համայնքների արագ և համաչափ զարգացման համար 19.04.2022
Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի Լճաշեն գյուղում ավարտական փուլում են գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց մեկնարկը տրվել էր 2021 թվականին։ Լճաշենի փողոցային լուսավորության ցանցի ընդարձակման և մարզադպրոցի շենքի ջեռուցման համակարգի կառուցման ծրագրերի պայմանագրային արժեքը 23 միլիոն 819 հազար 348 դրամ է, որից 14 միլիոն 636 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 9 միլիոն 182 հազար 645 դրամը՝ Լճաշենի համայնքապետարանի ներդրումը։ 2022 թվականի ապրիլի 19-ի դրությամբ երկու ծրագրերի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Ծրագրերի իրականացման արդյունքում Լճաշենում փողոցային լուսավորության ցանցը կընդարձակվի 14 փողոցներում՝ մոտ 4,5 կլիոմետր ընդհանուր երկարությամբ։ Կտեղադրվի 150 լուսատու, իսկ մարզադպրոցը կունենա ջեռուցման համակարգ, ինչի շնորհիվ այստեղ մարզիկները տարվա բոլոր եղանակներին մարզվելու հնարավորություն կունենան։

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 18.04.2022
պրիլի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին հանձնարարականների կատարման մասին, որոնք վերաբերում էին կրթության, առողջապահության, քաղաքաշինության, ֆինանսական, զարգացման ծրագրերի, գյուղատնտեսության ոլորտներում առկա և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին: Խորհրդակցության ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը տվեց նոր հանձնարարականներ, որոնք առնչվում էին հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների ամառային պահպանությանը, Վարդենիսի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի վերակազմակերպման արդյունքում իրականացվող աշխատանքներին, գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրի վերաբերյալ իրականացված իրազեկման աշխատանքներին և դրանց արդյունքներին, համավարակի դեմ պատվաստումների․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Քրիստոսի հրաշափառ հարության առթիվ 16.04.2022
Սիրելի՛ հայրենակիցներ, Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվող Ճրագալույցի պատարագին։ Շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Քրիստոսի աննման Հարության ճշմարտությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը, որովհետև ինչպես Պողոս առաքյալն էր ասում՝ եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հավատքը։ Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է։ Սուրբ Հարության տոնի մեջ մեծ մարդասիրություն կա։ Մեր աղոթքներում Աստծո հովանին և պաշտպանությունն ենք հայցում մեր ընտանիքների, հարազատների, մեր երկրի ու ժողովրդի համար։ Իսկ մեր երկիրը մի մեծ ընտանիք է, բոլորիս ընտանիքը։ Ամենաշատ հոգատարության և ուշադրության կարիք ունեն տարեցներն ու խոցելի առողջություն ու սոցիալական վիճակ ունեցող մեր հայրենակիցները։ Սրտացավ լինենք նրանց հանդեպ, աջակից՝ նրանց հոգսերին։...

Ապրիլի 15-ին «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության, կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների եւ մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչներ։ Ծրագրի առանձին դրույթների իրազեկմամբ հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիաննա Ղահրամանյանը եւ «Օզոնային շերտի պահպանության ծրագրի» տվյալների հավաքագրման փորձագետ Սամվել Գրիգորյանը։ Բանախոսների ներկայացմամբ՝ շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրն ուղղված է ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոքլորֆտորածխածինների եւ դրանք պարունակող սարքավորումների վերաբերյալ տվյալների հավաքագրմանը: Գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում․․․