Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 26.09.2022
Սեպտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը հիմնականում անդրադարձավ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Վարդենիս համայնքի հրետակոծված բնակավայրերում տիրող իրավիճակին, այդ տնտեսություններին հասցված վնասների վերականգնման նպատակով մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքներին։ Քննարկվեց հրետակոծված բնակավայրերում մարզային ենթակայության 12 հանրակրթական դպրոցներում դասընթացների հեռավար կազմակերպման, դպրոցականների ընդգրկվածության, տեխնիկական հագեցվածության հարցը։․․․
Սեպտեմբերի 16-23-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 59 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 74 պացիենտ, որից 10-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 368 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 133 թեստավորում: Հոսպիտալացումից և մահվան դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել Covid 19-ի դեմ:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ 21.09.2022
Սիրելի' հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակը: Անկախության հոբելյանը տոն է, որը պիտի հպարտության վեհ զգացումով լցնի մեր բոլորի հոգիները: Անկախության 31 տարիներին Հայաստանն ունեցել է բազմաթիվ նվաճումներ ու ցավալի կորուստներ։ Ամենամեծ նվաճումն ինքնին անկախ պետականության հռչակումն էր։ Այսօր միահյուսվում են մեր երկրի և ժողովրդի պատմությունը, ներկան և ապագան: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում: Անհրաժեշտ է միասնություն՝ hայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն: Անհրաժեշտ է համբերություն և այն բանի գիտակցում, որ դժվարությունները ժամանակավոր են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել: Այսօր Հայաստանը կայուն զարգացող երկիր է, որը ․․․
Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության պատվիրակ Նինո Սաբաշվիլիին, տնտեսական անվտանգության տարածքային ներկայացուցիչ Սարգիս Մարտիկյանին, Կարմիր Խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին։ Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցի նպատակն էր՝ ծանոթանալ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի շարք տուժած բնակավայրերում տիրող իրավիճակին՝ առաջիկայում տուժած բնակչությանը կամ տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու համար։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցը մարզպետարան, ապա ներկայացրեց ․․․
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Սեպտեմբերի 20-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ընդունեցինք Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրսին, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին, Գլոբալ հաղորդակցության վարչության ղեկավար Արմինե Պետրոսյանին, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլային, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներին ու տեխնիկական թիմի անդամներին։,...

Տեղեկացում 17.09.2022
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի սեպտեմբերի 9-16-ն ընկած ժամանակահատվածում Սեպտեմբերի 9-16-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 58 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 71 պացիենտ, որից 5-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 312 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 185 թեստավորում: Հոսպիտալացումից և մահվան դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել Covid 19-ի դեմ:


