Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակում դիտարկել է ճանապարհաշինական աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակում դիտարկել է ճանապարհաշինական աշխատանքները 02.05.2023

Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Ճամբարակ, որտեղ ապրիլի 28-ից մեկնարկել են Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 898 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Նախատեսվում է իրականացնել ջրահեռացման համակարգի, մայթերի կառուցման, երթևեկելի մասում հիմքերի և երկշերտ ասֆալբետոնյա ծածկի տեղադրման, 2 կամուրջների հիմնանորոգման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ երկու կիլոմետրանոց հատվածն իրականացվելու է Վահան բնակավայրի ներսում։ Երթևեկելի մասում հիմնանորոգվելու է 37 հազար 515, մուտքերում՝ 7246 քառակուսի մետր մակերես ունեցող ճանապարհ։ Ճանապարհի հիմնանորոգումը նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթի հաղթող, Հայոց բանակի զինծառայող Գևորգ Կիրակոսյանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթի հաղթող, Հայոց բանակի զինծառայող Գևորգ Կիրակոսյանին 02.05.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Այսօր ընդունեցի «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթի հաղթող, Հայոց բանակի զինծառայող Գևորգ Կիրակոսյանին Հիշեցնեմ, որ 2022 թվականի մայիսի 6-12-ը Գեղարքունիքի մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարանների արական սեռի աշակերտների միջև անցկավել էր «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթ, որին Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Գևորգ Կիրակոսյանի աշխատանքն արժանացել էր առաջին մրցանակի։ Արդեն Հայոց բանակի զինծառայող Գևորգ Կիրակոսյանը Պաշտպանության նախարարության կողմից` իմ միջնորդությամբ, որպես «Պարտաճանաչ զինվոր» խորագիրը կրող շարադրության մրցույթի հաղթող, խրախուսվել է հնգօրյա զինվորական արձակուրդով․․․

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 02.05.2023

Մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Ներկայացվեց տեղեկատվություն մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքապետարաններում ապառքների գանձման հետ կապված գործընթացի վերաբերյալ: Զեկուցվեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքներում հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Զեկուցվեց, որ 2018թ.-ից սկսած Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներին տրամադրվել է 51 միավոր մեքենամեխանիզմ՝ ևս 24-ը նախատեսվում է տրամադրել: Զեկուցվեց, որ ավարտվել է ․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ 01.05.2023

Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Մենք լավ գիտենք աշխատանքի գինը, քանի որ դարեր շարունակ սեփական ձեռքերով ենք կառուցել մեր տունը, շենացրել հայրենի հողն ու կերտել մեր ապագան: Այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու աշխատավորին, նրա արարումն ու աշխատանքը: Թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս հայ աշխատավորը մշտապես աչքի է ընկել իր ստեղծագործ մտքով և արարող ձեռքով։ Այսօր մենք մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք երկրում արժանապատիվ աշխատանքի, արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։ Աշխատանքի արժևորումը՝ սոցիալական կյանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժեք զբաղվածությունը...

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի ապրիլի 21-28-ն ընկած ժամանակահատվածում

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի ապրիլի 21-28-ն ընկած ժամանակահատվածում 01.05.2023

2023 թվականի ապրիլի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածներ չկան ։ Փաստացի բուժում ստացող պացիենտներ չկան: Բուժման արդյունքում գրանցվել է 649 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 56 թեստավորում։ 2022թ․ օգոստոսի 1-ից - 2023թ․ ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 650 Covid-19-ի դրական դեպք (1 մահվան դեպք):

Ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 98 երեխա

Ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 98 երեխա 01.05.2023

2023 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 98 երեխա, որից 60-ը տղա, 38-ը՝ աղջիկ: 98 երեխաներից 13-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 17-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 20-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 5-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53