Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ 08.05.2023

Կարեն Սարգսյանը մայիսի 8-ին աշխատանքային ծավալուն խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ, որին ներկա էր նաև ԳՊՀ-ի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով անդրադարձավ 2023-2024 ուս. տարվա միասնական քննությունների հետ կապված դիմորդներին իրազեկելու նրբություններին: Կարևորելով Գավառի պետական համալսարանի դերը մարզի երիտասարդության կրթության, մասնագիտությունների ձեռքբերման, ընտրած ոլորտներում նրանց վերապատրաստման և այլ երկրների ԲՈՒՀ-երում ուսանողների կատարելագործման հնարավորությունները, ռեկտորն առաջարկեց դպրոցների տնօրեններին՝ օգնել շրջանավարտներին մասնագիտական կողմնորոշման, հայտադիմումների ճիշտ լրացման և սահմանված ժամկետում դրանք համալսարան ներկայացնելու հարցում։ Ողջունելով ներկաներին՝ մարզպետն անդրադարձավ ոլորտի հիմնահարցերին ու դրանց լուծմանը միտված առաջիկա անելիքներին, նշելով, որ գոհացուցիչ չեն դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մարզից աշակերտների մասնակցության և կամավոր ատեստավորման ենթարկված ուսուցիչների թվային ցուցանիշները,․․․

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի ապրիլի 28-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի ապրիլի 28-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում 05.05.2023

2023 թվականի ապրիլի 28-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածներ չկան ։ Փաստացի բուժում ստացող պացիենտներ չկան: Բուժման արդյունքում գրանցվել է 649 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 55 թեստավորում ։ 2022թ․ օգոստոսի 1-ից - 2023թ․ մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 650 Covid-19-ի դրական դեպք (1 մահվան դեպք):

Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող 05.05.2023

2023 թվականի մայիսի 5-ին Ծովակ-Լճավան-Ախպրաձոր մարզային նշանակության ավտոճանապարհի Ծովակ-Լճավան 4 կիլոմետրանոց հատվածում կազմակերպվեց և անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցումների մարզային փուլը։ Մրցումներն անցկացվեցին թիմային կարգով։ Թիմի կազմը բաղկացած էր նույն դպրոցի 7 աշակերտներից, այդ թվում` 2 աղջիկ և 5 տղա: Մրցապայքարը համարվում էր ավարտված, եթե թիմի բոլոր անդամները հաղթահարում էին 4 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, հակառակ դեպքում թիմի արդյունքները զրոյացվում էին: Մարզային փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 22 դպրոցական թիմեր: Թիմերի մեծ մասը կարողացան ավարտել մրցապայքարը։ Խճուղավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովում էին ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները, իսկ առաջին բուժօգնությունը ․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 04.05.2023

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղի թիվ 46,47,48 փողոցներում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց՝ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, իսկ «Քոնդալան», «Անոյի արտ» թաղամասերում և Ձորի թաղի 18 և 23-րդ փողոցներում անցկացվել է 1100 մետր երկարության վերգետնյա գազատար։ Աստղաձորի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 14 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում նվազագույնի են հասցվել մատակարարվող ջրի կորուստները, իսկ վերոնշյալ փողոցներում բնակվող շուրջ 200 տնտեսությունների համար բարելավվել է ջրամատակարարումը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից և ավարտվել այս տարվա ընթացքում։ Աստղաձորի գազատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին 03.05.2023

Մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, ՄԻՊ աշխատակազմի Գեղարքունիքի ստորաբաժանման ղեկավար Հայկ Խաչատրյանին և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ՄԻՊ գրասենյակի միջև զարգացել ու պահպանվում է փոխգործակցության բարձր մակարդակ, որի արդյունքում կարգավորվում են բարձրացված բոլոր հիմնահարցերը, քաղաքացիներն էլ ժամանակին ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները։ Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետաքրքրվեց մարդու իրավունքների տեսանկյունից չլուծված, խնդրահարույց և բարձրաձայնելու կարիք ունեցող հարցերով, նաև հետաքրքրվեց դպրոցներում արտակարգ իրավիճակներում երեխաների կողմնորշման և համապատասխան գիտելիքների տրամադրման, հոգեբանական աջակցության, դպրոցների և հարակից տարածքների ապաստարանների վիճակի և այլ հարցերի վերաբերյալ:․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթի հաղթող, Հայոց բանակի զինծառայող Գառնիկ Վարդանյանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթի հաղթող, Հայոց բանակի զինծառայող Գառնիկ Վարդանյանին 03.05.2023

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթի ևս մեկ հաղթող, Հայոց բանակի զինծառայող Գառնիկ Վարդանյանին: 2022 թվականի մայիսի 6-12-ը Գեղարքունիքի մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարանների արական սեռի աշակերտների միջև անցկացված «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթում Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Գառնիկ Վարդանյանի աշխատանքն արժանացել էր երկրորդ մրցանակի։ Այսօր Հայոց բանակի զինծառայող Գառնիկ Վարդանյանը ևս Պաշտպանության նախարարության կողմից` մարզպետի միջնորդությամբ, որպես «Պարտաճանաչ զինվոր» խորագիրը կրող շարադրության մրցույթի հաղթող, խրախուսվել է հնգօրյա զինվորական արձակուրդով։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53