Նորություններ

2022 թվականի նոյեմբերի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 5 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 7 պացիենտ, որից 1-ը՝ հիվանդանոցային պայմաններում: Բուժման արդյունքում գրանցվել է 533 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 78 թեստավորում: Օգոստոսի 1-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 540 Covid-19-ի դրական դեպք:

Նոյեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի՝ Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտ, գերազանցության ոսկե մեդալակիր Անի Պողոսյանին, նույն դպրոցի տնօրենին և Անիին դասավանդած 12 մանկավարժների։ Մարզպետ Կարեն Սարգսյանը նախ շնորհավորեց Անի Պողոսյանին՝ «Ուսման մեջ գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալին արժանանալու համար, ապա շնորհակալություն հայտնեց մանկավարժական կոլեկտիվին և դասավանդող մանկավարժներին՝ կրթության և դաստիարակության գործը լավագույնս կազմակերպելու համար։ «Այս առիթը մեծ ձեռքբերում է և Անիի ընտանիքի և Ծովագյուղի միջնակարգ դպրոցի և իհարկե Գեղարքունիքի մարզի համար։ Շատ կցանկանամ, որ նման հաջողություններ ունենան մարզի շատ դպրոցներ...,

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ տեղական ինքնակառավարման օրվա առթիվ 10.11.2022
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ՏԻՄ օրվա առթիվ: Տեղական ինքնակառավարման մարմինները բարդ ու պատվաբեր առաքելություն են իրականացնում՝ հանդիսանալով քաղաքացու և պետության անմիջական կապող օղակը: Պետությունն ուժեղ է իր ուժեղ համայնքներով, և երկրի կայունության հիմքը զարգացած ու կազմակերպված համայնքներ ունենալն է, իսկ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանը և իրականացմանը: Սա է մեր երկրի անշեղ զարգացման լավագույն գրավականը: ՏԻՄ համակարգի հետագա կատարելագործման, համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների ծավալի մեծացման և արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր...

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանի, մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանի, քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի եւ Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանի հետ քննարկեցինք 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի արդյունքում Վարդենիս համայնքի 3 բնակավայրերում հրետակոծությունից տուժած բնակարանների եւ շինությունների վերականգման գործընթացի հետ կապված հարցեր։ Թշնամու հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսից եւ այժմ գտնվում է ընթացքի մեջ։․․․

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և նույն ենթապատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։ Մարզպետը իր երախտագիտությունը հայտնեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար, ապա ներկայացրեց ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները։ Նշվեց, որ այս պահին մարզի հրետակոծությունից տուժած բնակավայերում աշխատանքներ են իրականացնում նաև ԵՄ առաքելության դիտորդական և փաստահավաք խմբերը, որոնց ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում։․․․

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը 09.11.2022
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 16 քաղաքացի։ Դիմումատուների հիմնական մասը ակնկալում էր Գեղարքունիքի մարզպետի աջակցությունը՝ հանրակրթական տարբեր դպրոցներում աշխատանքի տեղավորման հարցում։ Մեկական քաղաքացի դիմեց աշխատանքային իրավունքի վերականգնման, ուսման վարձավճարի մարման, ընտանեկան նպաստի համակարգից օգտվելու, գրքի հրատարակումը ֆինանսավորելու, չորս քաղաքացի՝ առողջական և սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցերով։ Դիմումատուների մի մասին տեղում տրվեց սպառիչ պատասխան, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն ուսումնասիրություններից հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։