Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է Սևանա լճում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ (նախկին Շորժա) բնակավայրին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 տարեկանից բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: Կանայք մրցել են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում: Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նիկոլ Փաշինյանը հուշանվերներ և դիպլոմներ է հանձնել նաև ամենատարեց մասնակիցներին: Վարչապետը ողջունել է ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին.․․/․

Մարտունու համայնքապետարանը հրավիրում է մասնակցելու փառատոնի 18.08.2023
Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի նախաձեռնությամբ 2023 թվականի օգոստոսի 26-ին Մարտունի համայնքում կանցկացվի «Մշակույթ և բիզնես» խորագիրը կրող փառատոն, որի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Մարտունու պատմամշակութային ժառանգությանը, մասնակիցը լինելու երաժշտական երեկոյի և ցուցահանդես-վաճառքի։ Փառատոնի սկիզբը ժամը՝ 17։00-ին։ Մանրամասները՝ կից լուսանկարներում
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պարզաբանումը քաղաքացի Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ 18.08.2023
2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /նախկին մարզպետարանի/ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի խնդիրներով։ Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան փաստաթղթեր։ Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /մարզպետարանի/ ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր։ 2023 թվականի մայիս ամսից ընտանիքը տեղափոխվել է։․․․

Համահայկական ամառային 8-րդ խաղերի ընթացքում մարզը հաջողություն է արձանագրել շախմատից 17.08.2023
Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակներում օգոստոսի 8-10-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվեց շախմատի առաջնություն։ Գեղարքունիքի մարզից` մարզաձևի տղամարդկանց առաջնությանը մասնակցություն ցուցաբերած մարզիկներից` Ճամբարակ համայնքը ներկայացնող Գարիկ Մարտիրոսյանը գրավեց 2-րդ տեղը։ Մարզիկը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանված կարգով, պարգևատրվեց մեդալով ու դիպլոմով։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Մարտունի քաղաքի Թումանյան, Կարապետյան փողոցների և Լիճք գյուղի Ա-6 թաղամասի 7-րդն փողոցի շինհրապարակներում։ Մարզպետին ուղեկցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Լիճք գյուղի վարչական ղեկավար Հրայր Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետի աաշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, կապալառու և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ։ Գեղարքունիքի մարզպետի մշտադիտարկման առաջին կանգառը Լիճք գյուղի Ա-6 թաղամասի 7-րդ փողոցի շինհրապարակում էր, որտեղ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 55 միլիոն 498 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարոթւյունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։․․․



