Նորություններ

ՈՍԿԵՀԱՏ ՏԱՏԸ ՆՇԵՑ ԻՐ 100 - ԱՄՅԱԿԸ 23.09.2013
Օրերս բոլորեց Ոսկեհատ Վարդանյանի ծննդյան 100 ամյակը: Հոբելյանական տարեդարձի առթիվ Ոսկեհատ տատն արժանացավ մարզի ղեկավարության ուշադրությանը: Տատին շնորհավորելու նպատակով նրան այցելեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը: Նրանք Ոսկեհատ Վարդանյանին հանձնեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ հատկացված դրամական պարգևը: Ոսկեհատ Վարդանյանը Մարտունու տարածքի Աստղաձոր համայնքի բնակիչ է: Ամուսնանալով համագյուղացի Սիրական Վարդանյանի հետ՝ ունեցել են 15 զավակ, որոնցից այժմ կենդանի են 6-ը: 22 տարի առաջ տատը ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 22-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ 21.09.2013
Գեղարքունիքի մարզում Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան 5 քաղաքային և մի շարք գյուղական խոշոր համայնքներում: Միջոցառումները բոլոր համայնքներում սկսվեցին ծաղկեդրման արարողությամբ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները և անհատ քաղաքացիները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան ազատամարտում և Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված ազատամարտիկների շիրիմների առջև: Այնուհետև տեղերում...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 22-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ 20.09.2013
Հարգելի հայրենակիցներ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը շրջադարձային ու վճռորոշ եղավ հայ ժողովրդի պատմական, հասարակական եւ քաղաքական կյանքում: Հայ ժողովուրդը միաձայն քվեարկեց Անկախ պետականության կերտման օգտին` այնտեղ տեսնելով իր անվտանգության եւ զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Այդ ընտրությամբ մեր ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու իր վճռականությունը, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը մինչեւ վերջ կյանքի կոչելու եւ ...

ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԳԱՎԱՌԻ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՈՒՄ 18.09.2013
Գավառ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոցի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող 60 աշակերտների համար Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ այսուհետ գործելու է վերականգնողական եւ բուժական սրահը, հիմնանորոգված շքամուտքը եւ մուտքի նորակառույց թեքահարթակը: ՀՕՖ-ը երկար ժամանակ է, ինչ համագործակցում է Նյու Յորքի օժանդակ կոմիտեի հետ` այդ դպրոցում իրականացնելով բարեգործական բազմաթիվ ծրագրեր: Վերոնշյալ ծրագրերի կողքին նորոգվել են այդ դպրոցի ուսումնական գործընթացի անբաժանելի մաս հանդիսացող կավագործության, փայտամշակման եւ կարի արհեստանոցները եւ ապահովվել անհրաժեշտ...

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՙՙ ՍԵՎԱՆԱ ԼԻՃ -2013ՙՙ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ 17.09.2013
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում սեպտեմբերի 7-ին մեկնարկեց ,, Սևանա լիճ - 2013,, շախմատի 16-րդ կարգի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 10 շախմատիստներ: Մրցաշարի բացման արարողությանը մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մրցաշարին մասնակցում էին միջազգային կարգի գրոսմայստերներ, ավստրիացի Մարկոս Ռագգերը, լեհ Դարիուշ Սվերչը, բելառուս Սերգեյ Ժիգալկոն, ռուս Իվան Պոպովը, ուկրաինացի Յուրի Կուզուբովը և Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը: Շախմատային...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 10.09.2013
Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին դիմում ներկայացրեց 23 քաղաքացի: Հիմք ընդունելով նրանցից 13-ի դիմումներում ներկայացված խնդիրները, մարզպետը տրամադրեց տարբեր չափի դրամական օգնություն: 5 քաղաքացի մարզպետին դիմեց աշխատանքի տեղավորման կամ աշխատանքային ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորման, 1 քաղաքացի առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, բազմազավակ 1 ընտանիք՝ սեփական բնակարան չունենալու, 1 քաղաքացի՝ շինանյութի, 1 քաղաքացի՝ ...


