Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

10.06.2014

 

Հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Դիմում ներկայացրած քաղաքացիները 18-ն էին: Մարզի ղեկավարը դրամական օգնություն ցուցաբերեց սոցիալական ծայրահեղ վիճակում գտնվող 7 քաղաքացու:  Ընդառաջելով  4  քաղաքացու դիմում-խնդրանքը, Ռաֆիկ Գրիգորյանը  հանձնարարեց   նրանց  համար  նախապատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր՝ պետպատվերի շրջանակներում  աչքի և ոտքի  վիրահատության մեկնելու համար:  Աշխատանքի տեղավորման, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, բազմազավակ ընտանիքին նախատեսված գումարի տրամադրման հետ կապված խնդրի կարգավորման և բնակարանի բարելավմանը վերաբերող 7 դիմումներ հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում, լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11