Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԱՎԱՌԻ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑԻՆ ՔՍԱՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐ

12.06.2014

 

Գավառի զինկոմիսարիատից հունիսի 11-ին  հանդիսավորությամբ Հայոց բանակ ճանապարհվեցին Գավառի տարածքի համայնքների առաջին քսան նորակոչիկները: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ բանակային 2-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սեւանի կայազորի պետ, գնդապետ Հակոբ Վարդանյանը, Գավառի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Խաժակ Սուչյանը եւ զինկոմիսարիատի աշխատակիցները, Սարուխանի, Կարմիրգյուղի, Լճափի եւ Գանձակի գյուղապետերը, նորակոչիկների ծնողները եւ բարեկամները, Արցախյան ազատամարտի մի խումբ վետերաններ:  ՙԳեղարեգ՚ կրթամշակութային հասարակական կազմակերպության ՙՊատիվ ունեմ…՚ ռազմահայրենասիրական ակումբի նժդեհիկները կազմակերպել էին ռազմահայրենասիրական ցերեկույթ` խրոխտ ու ռազմաշունչ, հայրենասիրական երգերով ու բանաստեղծություններով, Հայոց Եռագույնի ներքո ողջունելով ու քաջալերելով Հայոց բանակի վաղվա զինվորներին: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը զինկոմիսարիատի բակում զրուցեց նորակոչիկների ծնողների հետ, իսկ սենյակում` նորակոչիկների հետ` նրանց մաղթելով խաղաղ եւ անվտանգ ծառայություն, բարի վերադարձ: Ապա նորակոչիկները Գավառի զինկոմիսարիատի աշխատակիցների եւ ծնողների ուղեկցությամբ այցելեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ նրանց օրհնեց եւ բարի ծառայություն մաղթեց Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանը: Նորակոչիկները քահանայի հետ միասին հնչեցրին տերունական աղոթքը եւ ծափերի ու բարեմաղթանքների ներքո ճանապարհվեցին Հայոց բանակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06