Նորություններ

ՄԱՐԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ 21.05.2013
Գեղարքունիքի մարզում անցկացվեց Մայիսյան հաղթանակներին նվիրված մարզի դպրոցականների 5-6 րդ դասարանների աշակերտների շրջանում սպորտլանդիայի մարզային առաջնությունը: Մրցավարական կազմը բաղկացած էր 8 հոգուց: Սպորտլանդիային մասնակցեցին մարզի 90 դպրոցների շուրջ 2500 աշակերտներ, ինչպես նաեւ ծնողներ ու ուսուցիչներ: Տարածքային փուլի մրցումներում հաղթող ճանաչված Սեւանի թիվ 1 հիմնական, Գավառի թիվ 2 միջնակարգ եւ թիվ 3 հիմնական, Շատվանի միջնակարգ դպրոցների թիմերը մասնակցեցին սպորտլանդիայի մարզային առաջնությանը: Թիմերը հավասարապես բաղկացած էին հինգական տղաներից, աղջիկներից, մեկական ուսուցչից ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 14.05.2013
Մայիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Իրենց մտահոգող տարբեր խնդիրներով մարզի ղեկավարին դիմում ներկայացրեց 25 քաղաքացի: Նրանցից 17-ը ստացան դրամական օգնություն: Առողջարանային ուղեգիր ստանալու խնդրանքով դիմած 3 քաղաքացիներ մարզպետի հանձնարարությամբ հաշվառվեցին ՝ առաջիկա ամիսների ընթացքում ուղեգիր ստանալու և իրենց հանգիստը կազմակերպելու համար, 2 դիմումատու հնարավորություն ստացան պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու: Աշխատանքի տեղավորման, անմխիթար վիճակում գտնվող բնակարանի վերանորոգման ...
ԿԱՅԱՑԱՎ ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 14.05.2013
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հանրապետական մանկապատանեկան ասմունքի 6-րդ մարզային փառատոնը, որը նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծներ Համո Սահյանին եւ Պարույր Սեւակին:Ամենամյա ասմունքի փառատոնը անցկացվում է ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանո ներքո: Հանրապետական ասմունքի մանկապատանեկան փառատոնի տարածքային փուլին Գեղարքունիքի մարզից մասնակցել են շուրջ 2000 դպրոցական, որոնցից մարզային փուլ են դուրս եկել 38-ը: Մարզային փուլին մասնակցելու իրավունք ստացած աշակերտներից 20-ը ներկայացնում էին 11-14 եւ 18 դպրոցական` 15-17 տարիքային խմբերը: Հանրապետական փուլի ուղեգիր նվաճելու համար յուրաքանչյուր դպրոցական հանդես եկավ երկուական ասմունքով` ներկայացնելով Համո Սահյանի եւ Պարույր Սեւակի ստեղծագործություններից: Ժյուրիի կազմը, որում ընդգրկված էին գիտնականներ, արտիստներ ու ասմունքողներ, հաղթող ճանաչեց 6 մասնակցի: 11-14 տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտուհի, 11 տարեկան Ալլա Վարդանյանը, 2-րդ տեղը` Մար

ՆՇՎԵՑ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏՈՆԸ 09.05.2013
Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ մարզպետարանի, քաղաքապետարանի և նրանց ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակ դրեցին Գավառ քաղաքի Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին, իրենց հարգանքի տուրքը մատուցելով Հայրենական Մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում ընկածների հիշատակի առջև: Մարզի ղեկավարը շնորհավորեց հավաքվածներին մայիսյան եռատոների կապակցությամբ, նշելով, որ այսօր մեր երկիրն ունի կայացած ու հզոր բանակ, որը իր մարտունակությամբ չի զիջում շատ բանակների: Մեր սահմաններն ամուր են և թշնամու ցանկացած ոտնձգության դեպքում Հայոց բանակը կարող է արժանի հակահարված հասցնել, հավելեց մարզպետը: Հիշատակի և շնորհավորանքի խոսք ասաց նաև...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 08.05.2013
Հարգելի հայրենակիցներ: Երջանիկ զուգադիպությամբ 20-րդ դարում Մայիսի 9-ը երկու անգամ հայ ժողովրդին պարգեւեց պատմական կարեւորագույն հաղթանակներ, որոնց շնորհիվ մեր հայրենիքը կարողացավ հրաշքով հաղթահարել մահաբեր պատերազմները եւ նվաճել տեւական խաղաղության եւ զարգացման ուղին: Թե Հայրենական մեծ պատերազմում, թե Արցախյան գոյամարտում հայ ժողովրդի գլխին կախված էին ֆիզիկական բնաջնջման եւ Հայաստանի ու Արցախի հայաթափման նույն վտանգները, որոնք կանխվեցին հարյուր հազարավոր հայորդիների անկոտրում կամքի, սխրանքների եւ կյանքերի գնով միայն: 1945 թվականի Մայիսի 9-ի պատմական հաղթանակը ֆաշիզմի դեմ կանաչ ճանապարհ բացեց ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 07.05.2013
Մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Հաշվի առնելով ներկայացրած հիմնախնդիրների լուծման դժվարությունները, մարզի ղեկավարը իրեն դիմած 39 քաղաքացիներից 23-ին հատկացրեց տարբեր չափի դրամական օգնություն: Ընդունելությանը մասնակից քաղաքացիներից 4-ը մարզպետին դիմեց աշխատանքի տեղավորման, 6 քաղաքացի հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու, 2 քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու խնդրանքով: Սարուխան համայնքից մի խումբ բնակիչներ խնդրեցին մարզպետի միջնորդությունը՝ իրենց թաղամասում առկա ջրահեռացման խնդրի լուծման հարցում: Մարտունիից 1 քաղաքացի դիմում ներկայացրեց իր հողատարածքի շուրջ ծագած խնդրի կարգավորման, Թթուջուր համայնքից ...


