Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՄԻՆ ԶԳԱԼԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

01.04.2014

 Մարտի 29-30-ի ընթացքում  գրանցված ուժեղ քամիները Գեղարքունիքի մարզում  զգալի վնաս են պատճառել   հատկապես   Վարդենիսի տարածքի համայնքներում, որտեղ քամուց տուժել են բնակարաններ և օժանդակ շինություններ: Կարճաղբյուրում Շահվալադ Մանուկյանի բնակարանի  մոտ 220 քառակուսի մետր  տանիքն ու նրա մեջ եղած իրերը    քամին ամբողջությամբ տեղափոխել է հարևան հողամաս: Ըստ Կարճաղբյուրի գյուղապետարանում ստեղծված հանձնաժողովի   նախնական եզրակացության` Մանուկյանների բնակարանի վերականգնման համար պիտանի չեն ոչ փայտյա հեծաններն ու տախտակները, ոչ էլ` ցինկապատ թիթեղները: Նույն գյուղում հողմը վնաս է պատճառել նաեւ մի քանի բնակարանների եւ օժանդակ շինությունների տանիքիների` պոկելով ինչպես շիֆերապատ, այնպես էլ թիթեղապատ ծածկեր: Նույն կարգի վնասներ հողմը պատճառել է Ծովակ, Խաչաղբյուր, Փոքր Մասրիկ, Վանեւան, Այրք համայնքներում` քշելով բնակելի տարածքների կամ օժանդակ շինությունների տանիքների հատվածներ: Այրքում հողմը վնասել է միջնակարգ դպրոցի, Փոքր Մասրիկում` բուժամբուլատորիայի տանիքները: Իսկ  Նորակերտ համայնքում Կամո Հովսեփյանի  օժանդակ շինության ավելի քան  կես տոննա կշռող տանիքը ամբողջովին շարքից դուրս է բերել հարևան Լյովա Նշանյանի բնակարանի վերանորոգված հատվածը:  Գեղարքունիքի  մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հանձնարարությամբ  մարզպետարանում և քամուց տուժած համայնքներում    ստեղծվել են    հանձնաժողովներ, որոնք  տնտեսություններին պատճառված վնասների շուրջ տեղում   կատարում են  ուսումնասիրություններ և ճշտում  վնասների չափերը:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39