Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՏԱՐՎԵՑ ԱՐԵՎԱԳԱԼԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ

19.03.2014

 

         
Գավառ քաղաքի    Սուրբ Աստվածածին եկեղեցում, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց     Արեւագալին նվիրված ժամերգություն: Արեւագալը Ներսես Շնորհալի հայրապետի կողմից հաստատվել է Մեծի պահոց 40-օրյա շրջանի համար:
 Ժամերգությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալները,  մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը,  աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ: 
 Ժամերգության ընթացքում հնչեցին Ներսես Շնորհալու կողմից բարեփոխված եւ հորինված երգեր, որոնք, լուսավոր հավատով ներծծված, փառաբանում էին Տիրոջ զորությունը:
 Գեղարքունյաց թեմի առաջնորդը նշեց, որ ժամերգության ընթացքում հնչած շարականների, աղոթքների ու մաղթանքների մեջ իշխում են արեւ, ճառագայթ, լույս բառերը, որոնք խորհրդանշում են  Աստծո պարգեւած իրական լույսն ու ջերմությունը, ճառագայթն ու կյանքը եւ Քրիստոսին ներկայացնում որպես կենդանի լույս, ճառագայթ, արեգակ, ճանապարհ ու ճշմարտություն, իր մեկնության մեջ նշեց Մարկոս սրբազանը: Ժամերգության ավարտին    ներկաները ստացան թեմի առաջնորդի օրհնությունը:  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59