Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 03.10.2012
Հոկտեմբերի երեքին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի առողջապահական ձեռնարկությունների տնօրենների եւ հաշվապահների հետ: Խորհրդակցությանը մասնակցեցին նաեւ մարզպետարանի որոշ ստորաբաժանումների ղեկավարներ: Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այս տարվա սեպտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունում անցկացրած խորհրդակցությանը, որտեղ ՀՀ Նախագահը անդրադարձավ առողջապահական ոլորտում առկա բացթողումներին: Մարզպետը հանձնարարեց

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 02.10.2012
Հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Սոցիալական բազմապիսի խնդիրներով մարզպետին դիմում ներկայացրեց 28 քաղաքացի: Հաշվի առնելով դիմումներում ներկայացված խնդիրները, Ռաֆիկ Գրիգորյանը 16 քաղաքացու տրամադրեց տարբեր չափի դրամական օգնություն: Աշխատանքի տեղավորման

ԿՄԵԿՆԱՐԿԻ ,,ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Էՙՙ ՓԱՌԱՏՈՆԸ 29.09.2012
Սեպտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց Հայաստանի Հանրապետության դպրոցներում անցկացվող ,, Երգը բարեկամության կամուրջ է,, ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի կազմակերպչական խմբի ներկայացուցիչներին: Ինչպես ներկայացվեց հանդիպման ընթացքում, փառատոնը կազմակերվում է ,, Համաշխարհային հայկական կոնգրեսի,, , ,, Ռուսաստանի հայերի միության,,, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն,, ՀԿ-ի, ՀՀ ԿԳ , Մշակույթի նախարարությունների...

2013 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԱՐԶՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ՏԵՔՍՏԻԼ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ 29.09.2012
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Գերմանական ,,WKS Հայաստան,, տեքստիլ գործարանի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքային համայնքների ղեկավարների և նույն համայնքների միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ,,WKS Հայաստան,, տեքստիլ...

ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑԻՆ ՀԻՇԱՏԱԿԻ ԽԱՉՔԱՐԵՐ 27.09.2012
Օրերս Ճամբարակ քաղաքի նորակառույց եկեղեցու բակում, Հայաստանյան մեծ երկրաշարժի զոհերին նվրված հուշակոթողի հարեւանությամբ բացվեց և օծվեց Ճամբարակի շրջանի, Հայաստանի եւ Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված 151 հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը: Որի նախաձեռնությունը պատկանում է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահին: Ներկաները նորաբաց հուշարձանին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին եւ խնկարկեցին...

ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ՙՙԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴՙՙ ԾՐԱԳԻՐԸ 27.09.2012
Սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում հանդիպում ունեցավ Գավառի և Մարտունու տարածաշրջանների հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման նպատակն էր տնօրեններին իրազեկել ՊՀԾ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ դպրոցներում վերսկսվող ,, Դպրոցական սնունդ ,,ծրագրում տեղ գտած որոշ փոփոխություններին: Ասենք, որ ծրագրի նպատակն է մեղմացնել ճգնաժամի ազդեցությունը խոցելի տնտեսությունների...


