Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ

10.10.2013

 

Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով հոկտեմբերի 10-ին   վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Յուրա Թաթարյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը      շնորհավորեց Թաթարյանին ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ, բարձր գնահատելով   նրա մասնագիտական հմտությունները   ու մարդկային    արժանիքները:   Աշխատանքային գործունեության 48 տարիներից 30-ը Յուրա Թաթարյանն   անցկացրել է պետական կառավարման համակարգում, որից 17-ը՝ Գեղարքունիքի մարզպետարանում: Ղեկավարման տարիներին նա ցուցաբերել է   պետական ծառայողին վայել   պահվածք, աչքի է ընկել օրենքների և որոշումների իմացությամբ,   մարզի համայնքների հիմնախնդիրների  ճանաչողությամբ ու գնահատմամբ, պատասխանատվության մեծ զգացումով է կատարել իր ղեկավարած ստորաբաժանման   գործառույթները, նշեց մարզի ղեկավարը: Յուրա Թաթարյանը շնորհակալություն հայտնեց ղեկավարությանը և իր գործընկերներին ուշադրության համար և պատրաստակամություն հայտնեց   անհրաժեշտության դեպքում իր իմացությամբ օգտակար լինել նրանց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36