Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԼԵՌՆԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

29.10.2013

 

Այս տարվա հոկտեմբեր ամսից   Մարտունու տարածքի Գեղհովիտ գյուղի Լեռնակերտ թաղամասում մեկնարկեցին ներհամայնքային նշանակության   ճանապարհի նորոգման  աշխատանքները: Այն ընդգրկում է մոտ 900 գծամետր տարածք: Հիմնականում կատարվում են հողային պաստառով հարթեցման աշխատանքներ:  Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող  ,,Գոզե,, ՍՊԸ տնօրենի հավաստմամբ    աշխատանքներն  ընթանում են բնականոն հունով, առանց խոչնդոտների:    Ընդառաջելով լեռնակերտցի բնակիչների խնդրանքին  և հաշվի առնելով նշված համայնքում հատկապես ձմռան ամիսներին կանոնավոր  ու անցանելի ճանապարհ  ունենալու  հանգամանքը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը   հիմնախնդիրը ներառեց մարզի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների  ծրագրում:  Համայնքի բնակիչները այս ծրագրի իրականացումը համարում են արտագաղթը կանխելու կարևորագույն նախապայմաններից մեկը, մեկընդմիշտ լուծված տեսնելով  ձմռանը մոտ 7 ամիս տևողությամբ փակ ճանապարհի խնդիրը: Լեռնակերտի ճանապարհի համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մոտ  14 մլն դրամ: Այս պահի դրությամբ կատարվել է աշխատանքների մոտ 90 տոկոսը և ակնկալվում է մինչև տարեվերջ այն ամբողջությամբ հասցնել ավարտին:  
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30