Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՊԱՏԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

27.03.2014

 

 
 Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-րդ դասարանի աշակերտների  hամար Ռուսաստանի Դաշնության «Живая классика» պատանի ընթերցողների մրցույթի հիմնադրամը  նախաձեռնել և  անցկացնում  է պատանի ընթերցողների մրցույթ` հետագայում ՌԴ-ի մրցույթին մասնակցելու նպատակով: Մրցույթը նպատակ ունի  մասսայականացնել ընթերցանությունը երեխաների շրջանում, վերականգնել ընտանեկան ընթերցանության սովորույթները, գրադարանների հանդեպ հասարակության հետաքրքրությունը, տաղանդավոր երեխաներին ի հայտ բերել և հովանավորել, բարձրացնել ժամանակակից ռուս գրականության նկատմամբ հետաքրքրությունը:   Մարզում մրցույթը անցկացվեց երկու փուլերով` ներդպրոցական և մարզային, որոնք կազմակերպեց և անցկացրեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը: Ներդպրոցական փուլը անցկավեց փետրվարի 17-25-ը մարզի հանրակրթական դպրոցներում, որին մասնակցեցին 100-ից ավելի աշակերտներ:
        Մարզային փուլը տեղի ունեցավ 2014թ. մարտի 21-ին Գավառի N5 հիմնական դպրոցում: Նախապես հայտ էին ներկայացրել 19 աշակերտ, սակայն մրցույթին մասնակցեցին 17-ը: Մարզային ժյուրիի կազմում ընդգրկված էին ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ, որոնց ընտրությունը կատարվեց մրցույթից առաջ` կամավորականության  սկզբունքով: 
      Մրցույթը անցկացվեց ռուսաց լեզվով: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց նախօրոք ընտրված  ռուսական, հայկական կամ համաշխարհային հեղինակի մեկ արձակ ստեղծագործություն: Մասնակիցներին գնահատելիս ժյուրին հաշվի էր առնում ստեղծագործության ընտրությունը, գրագետ խոսքը, կատարման վարպետությունը և ընտրված տեքստի ճիշտ մատուցումը:  Մրցույթի արդյունքում առաջին տեղը գրավեց Սևանի N1 հիմնական դպրոցի աշակերտուհի Սաթենիկ Միրաքյանը, երկրորդ տեղում էր Գավառի N5 հիմնական դպրոցի աշակերտուհի Սոնյա Օհանյանը, իսկ երրորդ տեղը զբաղացրեց Կարմիրգյուղի N1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Արաքսյա Գասպարյանը, որոնք ապրիլի 23-ին    ( գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը) մարզը կներկայացնեն մրցույթի հանրապետական փուլում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-06 21:19:11