Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ

05.06.2014

 Հունիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու տարածքում: Մարտունու քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ընթացքում ի թիվս այլ հարցերի Ռաֆիկ Գրիգորյանը քննարկեց նաև ,,Սևանա լիճ 2014,, շախմատի միջազգային  ամենամյա մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր, կատարեց քաղաքացիների ընդունելություն: Այնուհետև մարզպետը այցելություն կատարեց Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն Մադինա համայնքներ:

Ներքին Գետաշեն համայնքում Ռաֆիկ Գրիգորյանը այցելեց Կոթա Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ և գյուղի կենտրոնական հատված, որտեղ  նախատեսվում է  մոտ ժամանակներս  սկսել  մանկապարտեզի կառուցման ծրագիրը: Ներքին գետաշենցիների հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը նշեց, որ այս տարի կշարունակվեն գյուղի մշակույթի տան հիմնանորոգման և ավարտին կհասցվեն գյուղի ,,Վերին Դուրան,, կոչվող թաղամասի ոռոգման համակարգի ուղղությամբ մեկնարկած աշխատանքները:  Վերին Գետաշեն համայնքում մարզպետը հանդիպեց համայնքի բնակչության հետ և անցկացրեց գյուղի գերեզմանոց տանող  և հիմնանորոգման ենթակա ճանապարհի դիտարկումը: Մադինա համայնքում Ռաֆիկ Գրիգորյանը այցելեց դպրոց և ծանոթացավ դպրոցի շենքային պայմաններին: Մարզպետի դիտարկմամբ  դպրոցի տանիքը վերանորոգման խիստ կարիք ունի և անհրաժեշտ է դրան լուծում տալ սեղմ ժամկետում: Մադինա համայնքի բնակիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք սոցիալ-տնտեսական ուղղվածության հարցեր: Մարզպետը հորդորեց բնակիչներին զարկ տալ հողագործությանն ու անասնապահությանը, որոնց համար Մադինայում կան բավարար ռեսուրսներ, առավել ևս, որ այստեղ պետության կողմից իրականացվում է,, Գյուղական տարածքների զարգացման և մրցունակության,, ծրագիրը: Ռաֆիկ Գրիգորյանը հավելեց նաև, որ ընթացքի մեջ է Ներքին Գետաշեն- Վերին Գետաշեն-Մադինա միջհամայնքային նշանակության  ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որի համար տրամադրված են համապատասխան միջոցներ և որը ավարտին կհասցվի այս տարվա ընթացքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59