Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

11.06.2014

 

 Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանն անցկացրեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին մարզային հանձնաժողովի անդամներ ՀՀ ԶՈՒ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սեւանի կայազորի պետ, գնդապետ Հակոբ Վարդանյանը, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի եւ Սեւանի տարածքային զինվորական կոմիսարները: Նիստի օրակարգում ընդգրկված էին շրջանային զինկոմների հաշվետվությունները՝ 2014 թվականի գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների եւ ընթացքի մասին   եւ երկու քաղաքացիների դիմումների քննարկումը՝ տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ: Զինկոմները զեկուցեցին 2014 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների   կազմակերպման եւ անցկացման մասին` խոստանալով կատարել իրենց տրված պլանային առաջադրանքը: Հաշվետվություններում նրանք անդրադարձան նաեւ զինկոմիսարիատներին կից    բժշկափորձագիտական հանձնաժողովների գործունեությանը: Մարզպետը եւ կորպուսի հրամանատարը հորդորեցին զինկոմներին` ամենայն պատասխանատվությամբ եւ մանրամասնորեն իրականացնել    զորակոչային տարիքի երիտասարդների բուժզննումները` ամեն կերպ բացառելով հիվանդ երիտասարդներին Հայոց   բանակ զորակոչելու դեպքերը: Այնուհետեւ հանձնաժողովի անդամները քննարկեցին Վարդենիկ եւ Ձորագյուղ համայնքների երկու բնակիչների կողմից հանձնաժողովին ուղղված դիմումները՝ ընտանեկան ծանր դժբախտությունների պատճառով ծերերի խնամքը ստանձնած երիտասարդներին տարկետման հնարավորություն տալու վերաբերյալ: Մարզային հանձնաժողովի անդամները տվեցին իրենց համաձայնությունը` վերջնական որոշումը վերապահելով Հանրապետական զորակոչային հանձնաժողովին: Ամփոփելով նիստի ընթացքում հնչաց առաջարկները եւ բարձրացված հիմնահարցերը` Գեղարքունիքի մարզպետ,  մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահը հանձնարարեց մարզի տարածքային զինկոմներին` կատարել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից տրված բոլոր հանձնարարականները, խորացնել համագործակցությունը համայնքների ղեկավարների, ՀՀ Ոստիկանության մարզային ստորաբաժանումների, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ   կորպուսի, ուժային այլ կառույցների հետ: Մարզի զորակոչային հանձնաժողովի անդամ, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանին հանձնարարվեց` զինկոմիսարիատներից մինչեւ Հանրապետական հավաքակայան նորակոչիկների մեկնման ժամանակ ապահովել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ներկայությունը, իսկ զորակոչի օրերին զինկոմիսարիատների տարածքում ուժեղացնել ոստիկանների կողմից իրականացվող հսկողությունը:Հանձնաժողովի բոլոր անդամներին հանձնարարվեց` քարոզչական բավարար աշխատանքներ տանել ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից վերջին շրջանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ` համագործակցելով տեղական եւ հանրապետական ԶԼՄ-ների հետ: Որոշվեց առաջիկայում մարզային զորակոչային հանձնաժողվի անդամների ջանքերով կազմակերպել այն ծնողների այցերը զորամասեր, որոնց զավակները ծառայում են Գեղարքունիքի մարզի ՀՀ ԶՈՒ բանակային ստորաբաժանումներում: Նիստից հետո մարզի ղեկավարը և հանձնաժողովի անդամները  Գավառի տարածքային զինկոմիսարիատում մասնակցեցին  նորակոչիկներին  Հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը:  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36