Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

18.06.2014

Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էր   ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը, ընկերության պատասխանատու աշխատակիցներ, մարզի  մի շարք համայնքների ղեկավարներ, ովքեր ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ  հետ ունեն   կամ նախատեսում են ունենալ  համագործակցության ծրագրեր:  Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին   ջրամատակարարման   բարելավմանը միտված  մարզի մի շարք համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, լսեցին համայնքների ղեկավարների կողմից ներկայացված մտահոգությունները՝ այդ աշխատանքները   ժամանակին և արդյունավետ կերպով ավարտին հասցնելու,  որոշ համայնքներում ջրամատակարարման համակարգը ,,Հայջրմուղկոյուղու,, սպասարկման ոլորտին  հանձնելու, խմելու ջրի մատակարարման համակարգերի նորացմանը  վերաբերող     այլ խնդիրներ:  Բարձրացված  բոլոր խնդիրները մանրամասնորեն քննարկվեցին   մարզպետի և ընկերության ներկայացուցիչների կողմից,  դրանց լուծման ուղղությամբ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ:   Որոշ համայնքների ղեկավարներ իրենց  երախտագիտությունը   հայտնեցին ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ,     համայնքներում խմելու  նոր ջրագծերի անցկացման, համակարգը կանոնավոր  գործի դնելու   համար: Ընկերության տնօրեն   Պատրիկ Լորենը հույս հայտնեց, որ գալու է մի ժամանակ, երբ մարզի բոլոր համայնքները կհայտնվեն նույն կարգավիճակում, մեկընդմիշտ մոռանալով ջրամատակարարմանը վերաբերող խնդիրները: Սակայն հարկավոր է զինվել համբերությամբ, քանզի  ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս միաժամանակյա    աշխատանքներ տանել բոլոր համայնքներում:  Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն  իր խոսքում նշեց, որ շնորհիվ ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ, Գեղարքունիքի    մարզը   ջրամատակարարման որակի բարելավման ուղղությամբ այս պահի դրությամբ   ունի ցանկալի արդյունք: Նրա խոսքով  մարզպետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել,   որպեսզի  համայնքներում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները  ավարտին հասցվեն   սահմանված ժամկետում, իսկ համայնքները և ջրամատակարար կազմակերպությունը կարողանան ճիշտ   համագործակցել  և    արդյունքում   բնակչությանն   ապահովել  24 ժամյա ջրամատակարարում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06