Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿՈԹԱ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

13.06.2014

 

 Այս տարվա մարտ ամսից սկսվել և  ընթանում են Ներքին Գետաշեն գյուղի Կոթա Սուրբ Աստվածածին կիսավեր եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք իրականացնում են ՙԱլմասկա՚ ՍՊԸ շինարար վարպետները: Անցած 3 ամիսների ընթացքում  եկեղեցու պատերն  արդեն բարձրացվել են մինչեւ գմբեթ, եւ այժմ սկսվել են  6 մետրանոց գմբեթի հավաքման աշխատանքները: Շինարարության աշխատակազմի ղեկավար Հուսիկ  Հայրապետյանի խոսքով   Կոթավանքը վերականգնվելու է իր պատմական ու ճարտարապետական վեհաշուք տեսքի մեջ, առանց շեղումների կամ ձեւափոխությունների՝ մինչև տարեվերջ:  Կոթավանքը կամ Կոթա Սուրբ Աստվածածինը կառուցվել է 9-րդ  դարում, Մարիամ իշխանուհու եւ Սյունյաց Վասակ իշխանի որդի Գրիգոր Սուփանի կողմից: Այն կառուցվել է իշխանանաիստ Կոթ քաղաքի տարածքում, Արգիճի գետի հարավարաեւելյան ափի ժայռեղեն հրվանդանի վրա: Ուղղանկյուն եւ կենտրոնագմբեթ, ավելի քան 20 մետր բարձրություն, ճարտարապետական բացառիկ մտահղացումներ ունեցող այդ կառույցը հանդիսացել է ոչ միայն դպրանոց եւ հոգեւոր տուն, այլ նաեւ` պաշտպանական անառիկ ամրոց: Ըստ պատմական աղբյուրների` այն քանիցս ենթարկվել է թշնամական բանակների, ադ թվում` Լենկթեմուրի աշխարհավեր բանակների հարձակումներին ու ասպատակություններին, սակայն կանգուն է մնացել մինչեւ 17-րդ դարի երկրորդ կեսերը` Գառնիի պատմական երկրաշարժը, որի ժամանակ փլվել է գմբեթը եւ պատերի վերին հատվածները: Վանքի տարածքում առկա են  Սուրբ Խաչի եւ Հավերժության նշանով մեծարժեք ու գեղաքանդակ  17 խաչքարեր, որոնք, վերականգման աշխատանքների ավարտից հետո,կտեղադրվեն եկեղեցու բակում,  նոր շուք հաղորդելով եկեղեցուն ու նրա  տարածքին:   Ժողովրդի հոգեւոր գանձերի պահպանման  այս ձեռնարկը պատկանում է Ներքին Գետաշենցի  մի  խումբ բարերարների ու  համայնքի  բնակչությանը: Շինարարական աշխատանքներում  ներդրում կունենա նաեւ համայնքապետարանը: Ներքին գետաշենցիները  մեծ ուրախություն են ապրում, որ վերջապես իրենց շատ սիրելի ուխտավայրը կտեսնեն կանգուն ու նորովի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36