Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ 2013-2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ 23.05.2014
Այսօր, մայիսի 23-ին մարզի դպրոցներում հնչեց 2013-14 ուսումնական տարվա վերջին զանգը: Այն հիմնականում ուղեկցվեց ,,Վերջին դաս,, արարողությամբ: Մի քանի դպրոցներում անցկացվեցին նաև գրական- երաժշտական ցերեկույթներ, որին մասնակցեցին դպրոցների աշակերտներ, մանկավարժներ, շրջանավարտների ծնողներ: Ամենուրեք տիրում էր տոնական տրամադրություն, հնչեցին շրջանավարտների հրաժեշտի ու երախտագիտության խոսքերը հարազատ կրթօջախին, իրենց սիրելի մանկավարժներին, միմյանց: Շրջանավարտներին բարի երթ ու խոստումնալից ապագա մաղթեցին դպրոցների տնօրեններն ու մանկավարժները: Նախորդ` 2012-2013 ուսումնական տարվա համեմատ, այս ուսումնական տարում 47-ով ավելացել է Գեղարքունիքի մարզի շրջանավարտների թիվը: Նախորդ տարվա...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ 22.05.2014
Հարգելի շրջանավարտներ: Վերջին զանգն ու վերջին դասը ձեր կյանքում դառնում են մի նոր ճանապարհի սկիզբ` լի լուսավոր նպատակներով, անզիջում պայքարով, ուսումնատենչության եւ աշխատասիրության ձգտումներով: Վստահ եմ, որ ձեր ստացած դաստիարակությունը եւ գիտելիքները դուք այսուհետ հաջողությամբ կներդնեք հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում տեղ գրավելու, խաղաղ ու ստեղծագործ հայրենիք եւ երջանիկ ընտանիքներ վերակերտելու, ձեր երազանքներն ու բարի նպատակներն իրագործելու համար: Լայնահուն ու կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ այսօրվա ու վաղվա պայծառ...

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.05.2014
Մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացրեց տարեվերջյան խորհրդակցություն, որի նպատակը մայիսի 23-ին հանրակրթական դպրոցներում վերջին դասին նվիրված միջոցառումների պատշաճ մակարդակով անցկացումն էր: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը նախ ընթերցեց Գեղարքունիքի մարզպետի 2014 թվականի մայիսի 19-ի արձակած կարգադրությունը՝ Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2013-14 ուսումնական տարվա պարապմունքների ավարտման, սովորողների գիտելիքների ստուգման...

ԱՆՑԿԱՑՎԵՑ ,,ԿՈՐՅՈՒՆ,, ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 21.05.2014
Դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության կողմից մայիսի 20-ին Գավառ քաղաքի Պապին Ղանդիլյանի անվան N2 միջնակարգ դպրոցում անցկացվեց Հանրապետության հանրակրթական դպրոցների > ռազմամարզական խաղի մարզային փուլը։ Որի նպատակն է ռազմամարզական խաղը նպատակաուղղել սովորողների բարոյահոգեբանական և ֆիզիկական հատկանիշների դաստիարակմանը՝ սերմանելով արիություն, խիզախություն, տոկունություն, ընկերական համերաշխություն, ինչպես նաև դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականություն: ,,Կորյուն,, ռազմամարզական խաղի...

,,ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸՙՙ ԳԱՎԱՌԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ 19.05.2014
Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Գավառի երկրագիտական թանգարանում կազմակերպված միջոցառումը նշանավորվեց հին ու նոր լուսանկարների ցուցադրությամբ: Մայիսի 17-ի ՝ ժամը 16-ից մինչեւ կեսգիշեր անցկացվեց բաց դռների օր, որի ընթացքում բացվեց ՙՊատմում են լուսանկարները՚ խորագիրը կրող ցուցահանդես: Ըստ թանգարանի տնօրենի՝ ցուցադրվող լուսանկարներից շատերն ունեն մեկդարյա պատմություն, եւ այս պատառիկների շնորհիվ է, որ տեղեկանում ենք մեր պապերի նիստուկացի, նրանց կրած արդուզարդի եւ մեզ ծանոթ ու անհայտ իրերի մասին: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ իր անունից թանգարանների աշխատակիցներին շնորհավորեց մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը և ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 18.05.2014
Հարգելի հայրենակիցներ: Համաշխարհային նշանակության թանգարանների շարքում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ Հայկական Սփյուռքում հիմնված թանգարանները, որոնցով մենք կարողանում ենք հպարտորեն ներկայացնել աշխարհին հայ ժողովրդի կերտած բազմադարյան ու բազմաբովանդակ հոգեւոր ու նյութական մշակութային ժառանգությունը: Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ մեր մարզի թանգարանների աշխատակիցներին, ցանկանում նրանց խաղաղ հայրենիք...


