Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.08.2014


Հարգարժան ուսուցիչներ եւ աշակերտներ:
Առաջին զանգի ղողանջները կրկին ձեզ հրավիրում են դասարաններ` նոր ակնկալիքներով ու ոգեւորությամբ սկսելու հերթական ուսումնական տարին, սիրով ու եռանդով առաջ տանելու կրթության ու դաստիարակության նվիրական գործը, հաղորդակցվելու գիտության լույսին, ազգային ու համամարդկային մնայուն արժեքներին: Առանձնակի սիրով ուզում եմ շնորհավորել այն մանուկներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու իրենց դասարաններ եւ այն մանկավարժներին, ովքեր իրենց մասնագիտական աշխատանքում սկսելու են առաջին դասը:
Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է թե իր առջեւ դրված պատասխանատվությունը, թե գիտության ու կրթության արժեքն ու կշիռը արագ փոփոխվող ու զարգացող ժամանակակից աշխարհում:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթում բոլորիդ բարօր եւ խաղաղ հայրենիք, աշխատանքային եւ ուսումնական անսպառ եռանդ, կայուն գիտելիքների հաղորդում ու ձեռքբերում, առողջություն եւ հաջողություններ ձեր բոլոր ազնիվ նպատակներում ու ձգտումներում:
Լավագույն ցանկություններով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21